Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել: Ինչպես հաղորդում է Excelsior պորտալը, հերթական զոհը «Enfoque» պարբերականի հիմնադիր ու լրագրող Սերխիո Մարտինես Գոնսալեսն է, ով սպանվել է չորեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ին:
Պորտալի հաղորդմամբ՝ լրագրողին գնդակահարել են Չիապաս նահանգի Տուստլա Չիկո քաղաքի ռեստորաններից մեկում: Լրագրողի հետ է եղել նաև նրա կինը, ով վնասվածքներ է ստացել և գտնվում է հիվանդանոցում:
Ավելի վաղ Մարտինես Գոնսալեսը գրել է սոցցանցերում, որ սպառնալիքներ է ստացել անհայտ անձանցից և իշխանությունների օգնությունն է խնդրել:
Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև օրեր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, երբ նույն Չիապաս նահանգում անհայտ անձինք գնդակահարել են Heraldo de Chiapas պարբերականի թղթակից Մարիո Գոմեսին:
Վերջին տարիներին Մեքսիկայում կտրուկ աճել է բռնությունների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է նարկոկարտելների միջև պայքարով՝ ԱՄՆ կոկաինի տարանցման նկատմամբ հսկողության համար։ Մեքսիկայի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ 2000 թվականից ի վեր երկրում սպանվել է 138 լրագրող, իսկ 2005 թվականից ի վեր անհայտ կորած է համարվում զանգվածային լրատվամիջոցների 21 աշխատակից:
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02