Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը նախկինի պես չի ճանաչում Պաղեստին պետությունը: Այդ մասին նա ասել է Սպիտակ տանն ունեցած ճեպազրույցի ժամանակ, գրում է TACC գործակալությունը:
«Ներկայում դա պետություն չէ: Այն չի անցնում պետականության՝ միջազգային իրավունքին համապատասխան քննությունը, չի վերահսկում գծված սահմանները, չի կատարում կառավարության նորմալ գործառույթներ: Կան մի շարք պատճառներ, որոնցից ելնելով այն պետություն չի հանդիսանում», - ասել է Բոլթոնը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի նման դիրքորոշումն ու հռետորաբանությունը կառուցողական են ու նպաստում են իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը:
Ըստ Թրամփի օգնականի՝ այդ դիրքորոշումը հստակ է ու ճիշտ:
Նա նաև շեշտել է, որ, ինչպես ավելի վաղ նշել է նախագահ Թրամփը, Պաղեստինը կարող է դառնալ պետություն, սակայն դրա համար անհրաժեշտ են դիվանագիտական բանակցություններ Իսրայելի ու այլ երկրների հետ:
Բոլթոնը հիշեցրել է, որ այս դիրքորոշումն ԱՄՆ-ն որդեգրել է դեռ 1988 թվականից, երբ պաղեստինցիները հայտարարեցին իրենց պետության հռչակման մասին:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44