Զինված անձանց կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորված՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Սեւակ Շահբազյան:
«Հիվանդը որովայնի հրազենային վնասվածք է ունեցել, վիրահատվել է, որովայնից բեկորը հեռացվել է: Ներկա պահին գտնվում է հետվիրահատական շրջանում, վիճակը բավարար է»,- ասաց Սեւակ Շահբազյանը՝ նշելով, որ նա հետվիրահատական բուժում է ստանում:
Սեւակ Շահբազյանը տեղեկացրեց, որ Արամ Հովհաննիսյանն իրենց մոտ ընդունվել է հուլիսի 17-ի առավոտյան ժամը 7.30-ին: Արամ Հովհաննիսյանի հետ հոսպիտալ է ընդունվել նաեւ մեկ փոխգնդապետ որովայնի շրջանում հրազենային վիրավորումով: Նա ամբուլատոր բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնի գրոհին մասնակցած անձանցից մեկը:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02