Ամերիկյան Ռեքսբերգ քաղաքում կյանքից հեռացել է հայտնի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Լեոն Լեդերմանը, որն «Աստծո մասնիկ» տերմինի ստեղծողն է:
Ինչպես նշում է sciencenews.org-ը, Լեդերմանն 96 տարեկան էր:
Աղբյուրը մանրամասնում է, որ 1988թ. ֆիզիկայի ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականն իր գործունեությամբ լույս է սփռել ենթատոմային աշխարհի մութ անկյունների վրա, հայտնագործել է բազմաթիվ նոր տարրական մասնիկների՝ մյուոնային նեյտրինոյի և b-քվարկի գոյությունն ու ապացուցել, որ անվերջ փոքրի գաղափարը շատ ավելի բարդ է, քան նախքան այդ կարծում էին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Լեդերմանն ու իր երկու գործընկերները Նոբելյան մրցանակի են արժանացել մյուոնային նեյտրինոյի հայտնագործության համար:
Լեդերմանը հայտնի է որպես «Աստծո մասնիկ» տերմինի ստեղծող: Խոսքը 2012թ. հայտնագործված Հիգսի բոզոնի մասին է:
Լեդերմանը դրա գոյության մասին գրել էր դեռևս 1993թ. հրատարակված իր գրքում:
Գիտնականը ծնվել է Նյու Յորքում՝ ԽՍՀՄ-ից գաղթած հրեաների ընտանիքում: Նա ուսանել է Կոլումբիայի համալսարանում, իսկ 1951թ. դարձել է գիտությունների դոկտոր:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44