Անգլիական Սոլսբերիում թունավորված ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը չի ցանկանում այլ երկիր մեկնել: Այդ մասին հայտնել է Skripal Files գրքի հեղինակ, բրիտանական BBC հեռուստառադիոընկերության լրագրող Մարկ Ուրբանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տուն Սկրիպալի վերադարձի հարց չկա, նրա տունը կզբաղեցնեն բրիտանացի հարկատուները, այդ փողոցի վրա (Սոլսբերիում) նրա կյանքն ավարտված է… »,- ասված է գրքում:
Ուրբանը գրում է, որ այժմ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան մնում են ոստիկանության պաշտպանության տակ, բայց դա չի կարող երկար շարունակվել: Այդ պատճառով, ինչպես նշում է լրագրողը, բաց է հարցը, թե որտեղ նրանք պետք է ապրեն:
«Մինչ Սկրիպալները հիվանդանոցում էին, Դաունինգ սթրիթում առաջարկներ էին հնչում, որ նրանք մեկնեն Ամերիկա կամ մեկ այլ անգլախոս երկիր և նոր անձնական տվյալներ ստանան»,- ասել է հեղինակը և հավելել, որ նրանք բացասական են ընդունել այդ գաղափարը:
Skripal Files գիրքը գրվել է նախկին հետախույզի հետ զրույցների հիման վրա: Այն վաճառքի է դուրս եկել հինգշաբթի:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու իր դուստրը մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվել են իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:
Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:
Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են:
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55