1. Այսպես կոչված հեղափոխությունից հետո Ծառուկյանն առաջին անգամ հայտարարեց, որ այդ հեղափոխությունը չէր լինի առանց իր աջակցության, որ Սերժ Սարգսյանի հրաժարականում ամենամեծ լուման ունի ինքը և որ ինքն անձամբ կարող էր առաջադրվել վարչապետ և առանց իր օգնության Փաշինյանը ոչ միայն չէր կարող ընտրվել, այլ նույնիսկ չէր կարող առաջադրվել վարչապետ: Ծառուկյանը փաստացի հայտարարեց, որ այդ հեղափոխության տերը Փաշինյանը չէ և ինքը հավասար իրավունքներ ունի խոսելու ժողովրդի անունից:
2. Գագիկ Ծառուկյանը խոսեց այն մասին, որ առաջիկայում հազարավոր ներդրողներ է հրավիրել Հայաստան՝ Հայաստանի տնտեսության ամենատարբեր բնագավառներում ներդրումներ անելու, դրանով իսկ մեսիջ տալով Փաշինյանին, որ գործող խորհրդարանը չի խանգարում ներդրողներին գալ Հայաստան և իր օրինակով ցույց է տալիս, որ այսօր էլ շատերը պատրաստ են գալ և ներդրումներ անել Հայաստանում. այսինքն՝ Ծառուկյանը Փաշինյանին հասկացրեց, որ պետք չէ խորհրդարանը ցրելու համար կեղծ օրակարգ ձևավորել, հասկացրեց, որ դու չես կարողնաում ներդրումներ բերել, իսկ ահա ես բերում եմ և ուղիղ ասեց, որ ներդրողներին խանգարում է ոչ թե խորհրդարանը, այլ այն, որ գործարարներին կարող են վարչապետի հրամանով պառկեցնել ասֆալտին :
3. Ծառուկյանը հայտարարեց, որ դեմ չէ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց հատուկ ընդգծեց, որ դեմ է Երևանի ավագանու ընտրությունների պես ծրագրային և գաղափարական պայքարի ընտրությունները հեղափոխական դաշտ տեղափոխելուն, իսկ եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը շտապում է դեպի խորհրդարանական ընտրություններ, որ հենց այդ էյֆորիան կօգտագործի ի շահ իր կուսակցության հաղթանակի, ապա հասկանալի է դառնում, որ Գագիկ Ծառուկյանը դեմ է լինելու դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալուն՝ արդեն հանդես գալով նույն ժողովրդի և հեղափոխության անունից, քանզի արդեն իսկ Ծառուկյանն հայտարարել է, որ ինքն ամենամեծ լուման ունի հեղափոխության հաղթանակի մեջ:
4. Գագիկ Ծառուկյանը իրեն տարանջատեց նախկին նախագահներից և հստակ մեսիջ հղեց ժողովրդին, որ ինքնուրույն քաղաքական միավոր է և եթե ստացվի այնպես, որ ինքը դառնա երկրի ղեկավար որևէ մեկը չկասկածի, որ Ծառուկյանին իշխանության բերելով՝ ժողովուրդը իշխանության է բերում նախկին նախագահներից որևէ մեկին:
Մեծ հաշվով Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական, դեմագոգիկ ելույթներին հակադրում է փաստեր և ներդրումային հստակ ծրագրեր, իրեն հռչակում այսպես կոչված հեղափոխության փայատեր, ի դեպ հիմնական փայատեր, հայտարարելով, որ ինքն իր ժողովրդի հետ է և փաստացի ստանձնելով՝ ժողովրդի անունից խոսելու և ժողովրդին առաջնորդելու դերակատարում:
Եվ եթե Գագիկ Ծառուկյանը չնահանջի իր իսկ հռչակած սկզբունքներից, այլևս Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշումներ կայացնել չի կորղանալու և այլևս ժողովրդի անունից խոսելու մենաշնորհ չի ունենալու ...
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:15
10:35
09:19 28.04.26
09:03 28.04.26
12:39 28.04.26
16:23 28.04.26
10:16 28.04.26
16:45 28.04.26
16:57 28.04.26
17:32 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44