Ամերիկյան գործարար, Tesla Inc-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը Twitter-ի էջում հեգնել է Միացյալ Նահանգների Արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողովին (SEC) որի հետ ավելի վաղ նախադատական պայմանագիր էր կնքել, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Պարզապես ուզում եմ ասել, որ սպեկուլյանտների հարստացման Shortseller Enrichment Commission SEC հանձնաժողովը անհավանական աշխատանք է անում», —գրել է Մասկը՝ հղում անելով ներդրողներին:
«Եվ անվանման փոփոխությունը շատ տեղին է» — հավելել է նա:
Մասկի հայտարարությունը հետեւել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Նյու Յորքի դաշնային դատավորը Tesla եւ SEC-ի ղեկավարներից պահանջել է բացատրել իրենց միջեւ վերջերս կայացած նախադատական համաձայնագրի նպատակահարմարությունը:
Խոսքն անցյալ ուրբաթ կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության մասին է: Դա ենթադրում է, որ Մասկը կպահպանի Tesla-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն 45 օրվա ընթացքում կթողնի ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Բացի այդ, գործարարը ստիպված կլինի վճարել 20 մլն դոլար տուգանք:
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02