ARM | RUS |

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) անդրադարձել է ապրիլյան ագրեսիային

18.07.16 | 20:10

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) առաջին միջազգային կազմակերպությունն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ապրիլյան վերջին էսկալացիայի և դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ իրավիճակի գնահատում է հրապարակել՝ անդրադառնալով Միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր խախտումներին, որ տեղի են ունեցել, այդ թվում՝ զինվորականների և խաղաղ բնակիչների մարմինների խեղման դեպքերին.

Խորհրդային Միության փլուզումից հետո, վերջին երեսուն տարիների ընթացքում տարածաշրջանի առավել աղետալի հակամարտություններից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտությունը, շարունակում է մարդկային կյանքեր խլել: 2016 թվականի ապրիլին բռնության էսկալացիայից հետո, որը ամենաթեժն էր 1994 թվականի հրադադարից հետո, ինչպես նաև 2016 թվականի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների միջև Վիեննայում տեղի ունեցած դռնփակ հանդիպումից հետո կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարի խախտումների և խաղաղության հասնելու գործում առաջընթաց չարձանագրելու համար:

2016 թվականի ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում (Հարավային Կովկաս) և դրա շուրջ մարտական գործողությունների նոր ալիքը մի քանի տասնյակ մարդկային կորուստների պատճառ դարձավ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում: Զոհերի ճշգրիտ թիվը հնարավոր չեղավ հաստատել անկախ աղբյուրներից: Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պաշտպանության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 2-5-ը 92 անձ է սպանվել, ներառյալ` 4 քաղաքացիական անձինք: Ավելի ուշ հաստատվեց ևս մեկ անհայտ կորած սպայի մահվան փաստը, և զոհերի թիվը հասավ 93-ի: Ադրբեջանական կողմը հաղորդել է նույն ժամանակահատվածում 6 քաղաքացիական անձանց և 31 զինվորական ծառայողների սպանված լինելու մասին:

2016 թվականի ապրիլին տեղի ունեցած բռնի գործողությունների այս լուրջ ակտիվացումն առաջինը չէր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կազմավորման և Ադրբեջանի միջև 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրից հետո: Քանի որ դրան չհաջորդեց հակամարտության խաղաղ կարգավորումը, և՛ Լեռնային Ղարաբաղի շփման գծի, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի թիվը տարիների ընթացքում աճեց: 2014-2015 թվականներին ամեն օր տեղի են ունեցել գնդակոծություններ և բռնի գործողություններ՝ իրավիճակի մի քանի լուրջ սրացումներով, որոնց արդյունքում սպանվեցին տասնյակ զինծառայողներ, վիրավորվեցին կամ սպանվեցին քաղաքացիական անձինք, վնասվեց քաղաքացիական անձանց պատկանող գույքը: Ըստ հրապարակված տվյալների, անցած տարվա ընթացքում քաղաքացիական զոհերը հիմնականում եղել են հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի գնդակոծության պատճառով, մինչդեռ մարտական կորուստները հիմնականում գրանցվում են Լեռնային Ղարաբաղի սահմանին:

Չնայած լայնամասշտաբ պատերազմի վերածվելու մշտական վտանգին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպառազինման՝ մտահոգություններ առաջացնող մրցավազքին, հակամարտությունը շարունակում է միջազգային հանրության մոտ սահմանափակ հետաքրքրություն առաջացնել: Այս գործոնը, ինչպես նաև հրադադարի պահպանման մշտական մոնիթորինգի մեխանիզմի բացակայությունը և հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի վերաբերյալ քննության չիրականացումը հանգեցրեցին նրան, որ 2016 թվականի ապրիլի 2-5-ին տեղի ունեցավ ռազմական գործողությունների նոր բռնկում: Ապրիլի 5-ին ձեռքբերված և 2016 թվականի մայիսին Վիեննայում վերահաստատված հրադադարի պահպանման մասին բանավոր պայմանավորվածությունը, ինչպես հաղորդվում է, երկու կողմերն էլ ամեն օր խախտում են՝ իրավիճակը դարձնելով առավել անկայուն: Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Պաշտպանության նախարարության հաղորդած և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաստատված տվյալների համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով առնվազն 17 ԼՂ դե ֆակտո զինծառայող է սպանվել: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է ապրիլի 5-ից հետո ԼՂ շփման գծում առնվազն 5 զինծառայողի մահվան մասին: Եթե միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկի, ապա վտանգ կա, որ հակամարտությունը կդառնա լայնածավալ՝ հանգեցնելով նոր քաղաքացիական կորուստների և Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների՝ միևնույն ժամանակ սրելով տարածաշրջանում չափազանց անկայուն իրավիճակը:

Միջազգային անկախ դիտարկման բացակայության պատճառով կա հավաստի աղբյուրների պակաս, ինչի հետևանքով ասեկոսեներ և քարոզչություն է տարածվում զոհերի թվի և կարգավիճակի մասին: FIDH-ը բազմակողմանիորեն ուսումնասիրել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական աղբյուրները և, հիմնվելով երկու կողմերի հաստատած թվերի և փաստերի վրա, ճշգրիտ է համարում ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերի կողմից քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորման դեպքերի մասին տեղեկատվությունը:

Հարձակումներ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա

Քաղաքացիական զոհերի և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դպրոցների թիրախավորման մասին հաղորդումներն փաստում են այնպիսի իրավիճակի մասին, որը միջազգային իրավունքի տեսանկյունից կարող է որակվել որպես անհամաչափ և անօրինական հարձակում: Այս մտահոգությունները հաստատվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնի կողմից՝ 2016 թվականի հունիսի 13-ի ելույթում:

Ադրբեջանական կողմը հաղորդել է, որ հարձակումների արդյունքում լուրջ վնաս է պատճառվել մասնավոր սեփականությանը և հանրային ենթակառուցվածքներին: Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, 232 մասնավոր տուն, 99 էլեկտրական սյուն, 3 էլեկտրաենթակայան, ջրատար և գազատար խողովակաշարերի նշանակալի հատվածներ ոչնչացվել են: Հաղորդվում է, որ հեռակառավարվող հրթիռներով թիրախավորվել են դպրոցներ, հիվանդանոցներ և սոցիալական հաստատություններ, այդ թվում`պաշտամունքի վայրեր:

Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները, որոնք ստանում են ՀՀ կառավարության աջակցությունը, նույնպես հաղորդել են ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց հասցված էական վնասների մասին, որը հանգեցրել է քաղաքացիական անձանց զանգվածային տեղահանման Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Գլխավոր դատախազությունը հաղորդել է ռազմական էսկալացիայի արդյունքում որպես տուժող ճանաչված 550 քաղաքացիների մասին: Երկու կողմերն էլ հաղորդել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին, որոնց թվում կան երեխաներ,, ինչպես նաև՝ վիրավորների, այդ թվում՝ վիրավորված երեխաների մասին: Հաշվի առնելով շարունակական հրետակոծությունների պատճառով ձգձգվող անկայուն իրավիճակը և սեփականությանը հասցվող վնասները՝ շատերը շարունակում են մնալ տեղահանված: 2016 թվականի. հունիսի 20-ին տարածած հաղորդագրության մեջ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը հայտարարել է, որ թեև գնալով ավելի մեծ թվով տեղահանված անձինք են վերադառնում իրենց բնակության վայրեր, սակայն ՄԱԿ-ը շարունակում է օգնություն տրամադրել առնվազն 1429 անձանց, ովքեր շարունակում են տեղահանված մնալ դե ֆակտո Լեռնային Ղարաբաղից: Տեղահանված համայնքներին անհրաժեշտ է մարդասիրական պաշտպանություն, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց բնակության վայրեր:

FIDH-ը հիշեցնում է, որ ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է խուսափեն ռազմական էսկալացիայից: Ցանկացած դեպքում և անկախ այն հանգամանքից, որ այդ տարածքի կարգավիճակը ճանաչված չէ կամ որ առկա է շարունակվող զինված ընդհարում, բոլոր կողմերը պետք է մշտապես տարբերակում դնեն քաղաքացիական անձանց և կոմբատանտների, քաղաքացիական և ռազմական օբյեկտների միջև, որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը և նրանց սեփականությունը պաշտպանեն հարձակումներից: Մարդկանց որպես կենդանի վահան օգտագործելը բացարձակապես և անվերապահորեն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի թե՛ պայմանագրային, թե՛ սովորութային նորմերով:

Վերաբերմունքը քաղաքացիական անձանց, նրանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց (hors de combat) և մահացածների նկատմամբ

Հրապարակված որոշ մարդկային կորուստներ հնարավոր է, որ տեղի ունեցած լինեն կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու և զինված հարձակման հետևանքները քաղաքացիական բնակչության համար ճիշտ չգնահատելու պատճառով, այդուհանդերձ, ըստ հրապարակված տվյալների, Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի առնվազն երեք տարեց քաղաքացիական անձինք կանխամտածված սպանվել են և նրանց մարմինները խեղվել են, երբ ադրբեջանական զորքերը մտել են գյուղ և վերահսկողության տակ վերցրել այն: Վերը նշված երեք քաղաքացիական անձանց ականջները կտրվել են: Խաղաղ բնակիչների սպանությունն արգելված է ինչպես Ժնևի կոնվենցիաներով, այնպես էլ Միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերով: Քաղաքացիական անձանց սպանությունը և նրանց կամայականորեն կյանքից զրկելն արգելված է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերով, և այս արգելքը վերապահումներ թույլ չի տալիս, հետևաբար կիրառելի է բոլոր ժամանակներում:

2016 թվականի ապրիլի 4-ին հաղորդվեց, որ ադրբեջանական զինված ուժերը գլխատել են ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի ազգությամբ եզդի զինվոր Քյարամ Սլոյանին, ով սպանվել է մարտի ժամանակ: Ավելի ուշ, նրա կտրված գլխի նկարները և տեսանյութը հայտնվեցին սոցիալական ցանցերում: Երևում էր, որ զինվորները և քաղաքացիական անձինք նրա գլուխը վեր էին պարզել՝ որպես ռազմական ավար և հաղթական գործողության ապացույց: Հետագայում հաղորդվեց ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի երկու այլ գլխատված զինվորների մասին: Բոլոր երեք դեպքերում ընտանիքները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ըստ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Մարդու իրավունքների պաշտպանի, Քյարամ Սլոյանի գլուխը վերադարձվել է և հուղարկավորվել նրա մարմնի կողքին, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել մյուս երկու զինվորների գլուխները վերադարձնելու ուղղությամբ: Բացի ազգային և միջազգային իրավունքով բացարձակապես արգելված լինելուց, նման անմարդկային վերաբերմունքը միայն ամրապնդում է ազգամիջյան ատելությունը և նպաստում է ընդհարման հետագա էսկալացիային:

2016 թվականի ապրիլի 8-ին, 9-ին, 10-ին և 20-ին Կարմի խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ կողմերը միմյանց հանձնեցին շփման գծի երկայնքով տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինները: ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի առնվազն 18 զինծառայողի մարմին է վերադարձվել հայկական կողմին: Հաղորդվել է, որ հանձման պահին մարմինները եղել են խեղված։ Այս պահի դրությամբ հնարավոր չի եղել անկախ աղբյուրի միջոցով հաստատելու խեղման մասին հաղորդումները, ինչպես նաև՝ արդյո՞ք նրանք խոշտանգման են ենթարկվել կենդանության օրոք: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են հայկական ուժերի կողմից իրականացված նմանատիպ հանցագործությունների մասին՝ նշելով, որ հայկական կողմը հրաժարվել է վերադարձնել ադրբեջանցի սպանված զինվորի մարմինը: Հնարավոր չի եղել անկախ աղբյուրի միջոցով հաստատելու այս հաղորդումները, և ոչ էլ ԿԽՄԿ է հրապարակավ հաստատել այս տեղեկությունները:

Զինված ընդհարման ժամանակ ակտիվորեն տարածվող չստուգված և ոչ հավաստի տեղեկատվությունն էլ ավելի է սրում իրավիճակը և ևս մեկ անգամ ապացուցում է, որ անկախ միջազգային մոնիթորինգ և հետաքննություն է անհրաժեշտ:

Եթե այս հաղորդումները ճշգրիտ են և կհաստատվեն, ապա դրանք վկայում են պատերազմական հանցագործությունների մասին։ Խոշտանգումը, վատ վերաբերմունքը և մահացածների մարմինների խեղումը խստիվ արգելված է և՛ միջազգային մարդասիրական իրավունքի պայմանագրային, և՛ սովորութային նորմերով: FIDH-ը հորդորում է երկու կողմերին նշված ենթադրյալ խախտումների վերաբերյալ իրականացնել անկողմնակալ քննություն, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և համագործակցել միջազգային միջնորդների հետ՝ զինծառայողների մարմիններն ընտանիքներին վերադարձնելու նպատակով:

FIDH-ն ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերին կոչ է անում.

  • Հարգել և կիրառել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերը,
  • լիարժեք ապահովել ընդհարումից տուժած մարդկանց կյանքի և անվտանգության իրավունքը,
  • Պատասխանատվության ենթարկել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների համար բոլոր պատասխանատուներին և պայքարել անպատժելիության դեմ,
  • Հարգել 1994 թվականի հրադադարը, զերծ մնալ ուժի կիրառումից, չխրախուսել այն, վերջ դնել տարածաշրջանում սպառազինության մրցավազքին,
  • Զերծ մնալ ատելություն և պատերազմ քարոզելուց,
  • Հակամարտության գոտում թույլատրել անկախ փաստահավաք առաքելության իրականացումը և առաքելության խմբի անդամների համար ապահովել ընդհարումից տուժած վայրերի և մարդկանց լիարժեք հասանելիություն։

FIDH-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:

FIDH-ը կոչ է անում Ադրբեջանին վավերացնել 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներին կից երկու Լրացուցիչ արձանագրությունները (1977թ.):

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը չլուծված վեճի առարկա է Ադրբեջանի, որի իրավական սահմաններում է այն գտնվում, և տարածքում բնակվող հայ ազգային մեծամասնության միջև, որին աջակցում է հարևան Հայաստանը: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը կորցրել է 1988 թվականին արյունալի պատերազմի բռնկումից հետո։ 1994 թվականին ստորագրած հրադադարից հետո դե ֆակտո պետությունը ստանում է Հայաստանի աջակցությունը, բայց պաշտոնապես չճանաչվեց նրա կողմից:


Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տուժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան

Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տուժած...

14:16

Թաղման նպաստների տրամադրման կարգը չի փոխվի. «Որոշել ենք նախաձեռնությունը առաջ չտանել». Թորոսյան

Թաղման նպաստների տրամադրման կարգը չի փոխվի. «Որոշել ենք նախաձեռնությունը առաջ չտանել»....

14:14

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու...

13:55

Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը

Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադիմիր...

12:50

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով...

11:01

Կարեն Ասլանյանը գլխավորել է աշխարհի վարկանիշային աղյուսակը

Կարեն Ասլանյանը գլխավորել է աշխարհի վարկանիշային...

14:11

Կովկասցիներս հյուրընկալ ժողովուրդ ենք, բայց Ադրբեջանի հետ այցերի մասով պայմանավորվածություն չկա. Միրզոյան

Կովկասցիներս հյուրընկալ ժողովուրդ ենք, բայց Ադրբեջանի հետ այցերի մասով պայմանավորվածություն չկա....

14:06

Հայաստանը 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ կառույցի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյան

Հայաստանը 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ կառույցի լիարժեք անդամ դառնալու...

14:03

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են....

12:46

Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու COP31-ին

Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու...

12:04

Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել

Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի...

21:12

Ինչ են քննարկել ՔՊ-ականները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ինչ են քննարկել ՔՊ-ականները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի...

20:47

Հրամայական է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան․ Դանիելյան

Հրամայական է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան․...

20:35

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի բողոքներն ու հաստատել հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի բողոքներն ու հաստատել հայ զինծառայողի խոշտանգման և սպանության...

20:19

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի...

20:03

Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է...

08:48

Ժաննա Անդրեասյանը Մոսկվա կմեկնի, Փաշինյանն է որոշում ստորագրել

Ժաննա Անդրեասյանը Մոսկվա կմեկնի, Փաշինյանն է որոշում...

20:10

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ

20:03

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի առաջնության...

19:55

Փաշինյանը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին

Փաշինյանը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին

19:00

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02