ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը «Ռեյթեր» գործակալության հետ հարցազրույցում թունավոր հաբի հետ է համեմատել ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի միջեւ USMCA առեւտրային պայմանագրի կետերից մեկը: Այդ կետն, ըստ էության, ԱՄՆ-ին վետոյի իրավունք է տալիս այլ գործընկերների հետ երկու երկրների պայմանավորվածությունների վրա:Կետի համաձայն՝ եթե երեք երկրներից մեկը առեւտրային գործարք կնքի ոչ շուկայական տնտեսությամբ պետության հետ, մյուս երկուսն իրավունք ունեն համաձայնագրից դուրս գալ եւ իրար հետ երկկողմ համաձայնագիր համաձայնեցնել: Գործակալությունը նշում է, որ Վաշինգթոնն այսկերպ ցանկանում է երաշխավորել, որ այլ գործընկերների հետ Կանադայի եւ Մեքսիկայի հարաբերությունները կարգավորվում են շուկայական սկզբունքներով, որի կատարումը ԱՄՆ-ն պնդում է Չինաստանի հետ հարաբերություններում: Ռոսը չի բացառել, որ ապագայում այս դրույթը կավելացվի նաեւ ԱՄՆ մյուս առեւտրային համաձայնագրերի մեջ: Ավելի վաղ Մեքսիկայի Ձեռնարկատիրական համակարգող խորհրդի ռազմավարական բանակցությունների խորհրդակցական խորհրդի համակարգող Մոյսես Կալաչը հայտարարել էր, որ USMCA-ն նախատեսում է գործընկերներին իրազեկել այլ երկրների հետ առեւտրային համաձայնությունների մեջ մտնելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ խոսքն, այդ թվում, Չինաստանի մասին է: Ընդ որում՝ նոր համաձայնագրի հոդվածներից մեկով նախատեսվում է, որ USMCA երկրները կխուսափեն առեւտրային համաձայնագրեր կնքել այն երկրների հետ, որոնք շուկայականին չեն դասվում: ԱՄՆ-ն, Կանադան եւ Մեքսիկան եռակողմ առեւտրային համաձայնության են եկել, որը հիմա կոչվում է USMCA: Թրամփը հույս ունի համաձայնագիրը ստորագրել մինչեւ նոյեմբերի վերջը, գործարքը դեռ պետք է ստանա երեք երկրների խորհրդարանների հավանությունը: Համաձայնագիրը փոխարինելու է Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտուն: Այն կդառնա աշխարհում խոշորագույն առեւտրային դաշնագիրը, որը ընդգրկում է տարեկան 1,3 տրլն դոլարի փոխադարձ առեւտուր:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44