ARM | RUS |

Հայաստանը պատրաստ է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին. ամեն ինչ հաշվարկված է րոպեական ճշգրտությամբ

06.10.18 | 17:56

Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումները: Միջոցառման նախապատրաստական աշխատանքների, դրանցում ներգրավված ռեսուրսների և սպասվող անակնկալների շուրջ զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հետ:

– Պարոն Մելիքյան, ե՞րբ են մեկնարկել միջոցառումների կազմակերպչական աշխատանքները, և ո՞ր փուլում են հիմա:

– Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքները մեկնարկել են դեռևս շուրջ 1.5 տարի առաջ: Այսօր արդեն հասել ենք մի կետի, երբ վերջնական ճշգրտումներն ու շտկումներն ենք անում, որ կարողանանք պատվով դուրս գալ այս բավականին պատասխանատու իրավիճակից: Հայաստանում երբևէ չի եղել նման մասշտաբային միջոցառում: Մենք այսօրվա դրությամբ արդեն ունենք 40-ից ավելի պետությունների ղեկավարներ ու կառավարությունների ղեկավարներ, արտգործնախարարներ, տարբեր մակարդակների ներկայացուցիչներ, որոնք ժամանել և ժամանելու են Հայաստան: 1000-ավոր հյուրերի ենք սպասում: Կազմակերպչական մասով, եթե մեկ տողով ասեմ`մենք այսօր պատրաստ ենք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին:

– Ի՞նչ միջոցառումներ են տեղի ունենալու հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում:

– Բուն գագաթաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-ին ու 12-ին, բայց հոկտեմբերի 7-ից մենք արդեն սկսելու ենք հիմնական միջոցառումները: Այդ օրը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը կկայանա, սա Ֆրանկոֆոնիայի երկրների ներկայացուցիչների հավաքն է, և 3 ատյաններից մեկն է: Հոկտեմբերի 8-ին և 9-ին մենք ունենք արտաքին գործերի նախարարների 35-րդ նիստը, հոկտեմբերի 10-ին Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական ֆորումն է, ինչպես նաև` Ֆրանկոֆոն երկրների թվային նախարարների կլոր սեղանը, իսկ 11-12-ին արդեն բուն գագաթաժողովն է` պետությունների ղեկավարների, կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Բավական խոշոր միջոցառում է նաև Ֆրանկոֆոնիայի ավանը, որն Ազատության հրապարակում է տեղակայված լինելու: Սա ֆրանկոֆոն երկրների մասնակցությամբ յուրահատուկ ավան է, որտեղ նրանք կներկայացնեն իրենց մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, կերակրատեսակները, տեսարժան վայրերը, իրենց երկրի վերաբերյալ տարբեր նյութեր: Այնտեղ մշտապես բեմահարթակ է գործելու, որտեղ ելույթներ կունենան տարբեր երկրներից ժամանած արտիստներ, մեր ֆրանկոֆոն համալսարաններ ու քոլեջների տարբեր խմբեր: Շատ չեմ բացում փակագծերը, որպեսզի հետաքրքիր լինի: Մուտքն ազատ է բոլորի համար, և հոկտեմբերի 7-ից արդեն Ֆրանկոֆոն ավանը կսկսի գործել, իսկ հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ կկայանա ավանի հանդիսավոր բացումը: Հոկտեմբերի 11-ի երեկոյան բավական մեծ գալա համերգ ենք կազմակերպում հանրապետության հրապարակում, որտեղ մուտքն ազատ է լինելու նաև մեր հանրության համար, և այս համերգն ուղղակի իր մասշտաբներով ու ներկայացվածությամբ նույնպես աննախադեպ է լինելու:

– Որքա՞ն է լինելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների մասնակիցների թիվը:

– 3500 հոգու սպասում ենք: Նաև լրագրողների հսկայական բանակ ունենք նաև: Այս օրերին Հայաստանում զուգահեռ ընթանալու է նաև Ֆրանկոֆոն երկրների կոնգրեսը: Այնտեղ մենք ունենք ավելի քան 250-300 լրագրող, շուրջ 600 հավատարմագրված լրագրող, այսինքն`հետաքրքրությունը բավական մեծ է, այդ իմաստով պատվիրակությունները բավական շատ են: Այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով, գնում ենք ռեկորդային քանակի ներկայացվածության` համեմատած նախորդ 16 գագաթաժողովների մասնակիցների թվի հետ: Մինչև ամսի 10-ը մենք դեռ սպասում ենք, որ թիվը ավելանալու է: Աշխարհի բոլոր համաժողովներում նման տենդենց կա: Կազմակերպիչների համար դա մի քիչ ծանր է այն իմաստով, որովհետև վերջին վայրկյանին վերջին տեղեկությունը ստանալով բեռը ծանրանում է, բայց մեր հյուրերն են ու մենք պարտավոր ենք հավուր պատշաճի նրանց ընդունել: Թերևս, նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներն են մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն առաջացրել:

– Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների օրերին ինչպե՞ս է կազմակերպվելու պատվիրակությունների տեղաշարժն ու նրանց անվտանգությունը:

– Կառավարությունը օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ հանդես եկավ, օրենքն արդեն ստորագրվել է, և հոկտեմբերի 11-12-ին ոչ աշխատանքային օրեր կլինեն, որոնք կփոխարինվեն առաջիկա շաբաթ օրերով: Սա զուտ պայմանավորված է նախ առաջին հերթին մեր քաղաքացիների հանգիստը չխանգարելու հետ, որովհետև այդքան շարժ ու ավտոշարասյուններ են լինելու, ուղղակի ոչ միայն փոքր կենտրոնը, այլ նաև բավական մեծ շառավղով Երևան քաղաքի փողոցները փակ են լինելու: Սա և անվտանգության նկատառումներից ելնելով, և շարժերը ճիշտ ժամանակաչափում իրականացնելու միտում ունի: Մենք փորձեցինք ավելի հանդարտ իրավիճակ ստեղծել, որպեսզի պատկան մարմինները կարողանան կատարել իրենց վրա դրված պարտականությունները: Ամեն րոպեի շեղումը բերելու է նոր խնդիրների, դրա համար ամեն ինչ հաշվարկված է րոպեական ճշգրտությամբ: Գագաթաժողովի հանդիսավոր բացումը պետք է նաև ուղիղ եթեր հեռարձակվի արբանյակային կապով և մեզ դիտելու են ֆրանկոֆոն երկրների միլիոնավոր քաղաքացիներ:

– Այս մասշտաբային միջոցառման աշխատանքները սկսելիս ու նախապատրաստվելիս ի՞նչ մտավախություններ ունեիք:

– Ցանկացած աշխատանք իրականացնելիս շատ կարևոր է, որ հավատաս ու չվախենաս: Առաջին օրվանից, երբ լծվեցինք այս գործին, դա մոտ չորս ամիս առաջ էր, մենք առանց նույնիսկ խորանալու, թե ինչ է մեզ սպասվում, մեզ համար նշաձող դրեցինք, որ Հայաստանում գագաթաժողովը պիտի լինի ամենալավը և ապագայում այս մասին միշտ պետք է հիշեն: Մարդկային և այլ ահռելի ռեսուրսներ են ներգրավված աշխատանքներում: Ես հույս ունեմ, որ այս ամենից հետո մենք կկարողանանք իսկապես պատվով դուրս գալ իրավիճակից, և մեզ շատ կհիշեն:

– Ի՞նչ կտա Ֆրանկոֆոնիան Հայաստանին, և ինչ կարող է Հայաստանը տալ Ֆրանկոֆոնիային:

– Հազարավոր մարդիկ Հայաստան են ժամանում առաջին անգամ, նախ տեղում կծանոթանան Հայաստանի հնարավորություններին: Տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են գալիս, որոնց համար միմյանց հետ ծանոթանալու բավական հետաքրքիր հարթակ է լինելու: Հայաստանը մշակույթի առումով շատ բան ունի տալու: Հայաստանը ունի տալու` իրեն: Այսինքն` իր բազմադարյա մշակույթով, մարդկային ռեսուրսով, Հայաստանը կարող է ցույց տալ նաև իր հնարավորությունները, թե ինչպես կարող է ներգրավվել ներդրողներին ու գործարարներին:


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55