Նյու Յորքում հատուկ փենթհաուս են բացել Instagram-յան լուսանկարների համար։ Այդ մասին գրում է Business Insider-ը։
Փենթհաուսի տարածքը կազմում է 2400 ք/մ։ Այն կարելի է վարձել միայն ֆոտոսեսիաների համար։ Բնակարանի մեկ ամսվա վարձը կազմում է 15 հազար դոլար։ Բնակարանում բարձր փայտե առաստաղներ են և ելք դեպի տանիք։ Բլոգերներին նաև գրավում են վարդագույն բազմոցը և կատարյալ սպիտակ պատերը։
Ինչպես հայտնել է գաղափարի հեղինակ 35-ամյա Վիկի Սեգարը՝ հանրահայտ բլոգերների հետ շփումների ժամանակ նա հաճախ բողոքներ է լսել առ այն, թե որքան դժվար է նրանց համար լուսանկարների և կարճ տեսանյութերի համար հարմար միջավայր գտնելը, և հենց այդ է դրդել Սեգարին գնալ այդ քայլին։