Կարամելի Հարութն ու Յուվեցի Կարոն գործարար մարդիկ էին, ովքեր տարիներ շարունակ հարկեր են վճարել մեր պետության գանձարան, ովքեր հարյուրավոր մարդկանց ապահովել են աշխատատեղերով և դժվարին աշխատանքով բիզնեսներ ստեղծել Հայաստանում...
Նման մարդկանց մահը մեծ կորուստ է մեր պետության համար, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ երբ նման գործարարները փողի համար հասել են միմյանց վրա կրակելու աստիճանի, դա խոսում է մեր երկրի ներսում անառողջ մթնոլորտի մասին և այդ մթնոլորտը ձևավորվել է Նիկոլի պոպուլիստական և դեմագոգիկ հայտարարությունների արդյունքում, երբ գործարարները սկսկել են վախի զգացողությամբ մոտենալ իրենց վաղվա օրվան...
Այս մթնոլորտը, երբ կառավարությունը գործարարներին դիտարկում է պոտենցիալ հանցագործների կամ թալանչիների, մեզանում ձևավորվում է անվստահության մթնոլորտ, և ոչ ոք ներդրում չի կատարելու մեր տնտեսության մեջ...
Ոչ թե գործող խորհրդարանն է խանգարում ներդրումներին, այլ հենց նման անառողջ մթնոլորտը, որը ձևավորվել է գործարարների նկատմամբ...
Մարդիկ, ովքեր իրենց կյանքում մեկ աշխատատեղ չեն ստեղծել, մեկ մարդու աշխատավարձ չեն տվել, հարկ չեն վճարել եկել են իշխանության և տարիների ընթացքում չարչարանքով և վարկերով, ինչու ոչ, նաև սխալներ թույլ տալով՝ ստեղծել են աշխատատեղեր և հարկեր են վճարել, ասում են՝ դուք գող եք, թալանչի, հանցագործ և սա անընդունելի ու հակապետական մտածողություն է...
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44