Քիչ առաջ մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախարարական համաժողովը, որի բացմանը ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նախ նշեց, որ Հայաստանը մեծ պատասխանատվություն է ստանձնել Ֆրանկոֆոնիան այստեղ կազմակերպելու առումով, ինչը կարևորագույն խթան է ֆրանսերենի տարածման համար:
«Բայց Ֆրանկոֆոնիան մեզ համար միայն չի սահմանափակվում լեզվական տեսանկյունից, այն նաև մեր համերաշխությունը և բազմազանությունն արտահայտելու միջոց է»,-ասաց նա և նշեց, որ ունենք մեծ պատասխանատվություն մայրցամաքների աշխարհագրական առումով տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցելու համար:
Նախարարն ասաց, որ «միասին ապրել» կարգախոսը տալիս է հնարավորություն ճանաչելու, բազմազանությունը հարգելու և մարդասիրական արժեքները գնահատելու: ««Միասին ապրել» կարգախոսը վերաբերում է ոչ միայն կառավարություններին, այլ նաև ժողովուրդներին, դա կարևոր կետն է մեր նպատակի»,-ասաց նա:
Ըստ նրա գագաթնաժողովը միջազգային հարաբերություններում հնարավորություն է տալիս պահպանելու խաղաղություն, կայունություն:
«Մեր երկիրն անցում է կատարում ազատությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը»,-ասաց նա:
Նախարարը որպես եզրակացություն ընդգծեց, որ մեր երկիրը գտնվում է մի ժամանակաշրջանում, երբ ազատության, ժողովրդավարության արժեքները և մարդու իրավունքները վերահաստատվել են, որոնք ֆրանկոֆոնային են, և որոնք ներկայացնում են մեկ այլ թավշյա հեղափոխության գաղափարները: «Ես հույս ունեմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ձևով կբացահայտի նոր Հայաստանը, ոը հենվում է հազարամյակների պատմության վրա՝ 2800-ամյա իր մայրաքաղաքով, որը բացառիկ մշակութային ժառանգություն է Ֆրանկոֆոնիայի մշակութային հարստության շրջանակներում»,-ասաց նա և բարի գալուստ մաղթեց Հայաստան:
Նշենք, որ մինչ աշխատանքները սկսելը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի և Վիետնամի նախագահի հիշատակը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01