Ռուսաստանը շարունակում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում սերտորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ: Այդ մասին «Известия» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«Գոյություն ունի միայն մեկ իրատեսական հեռանկար՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորում: Անվտանգության, կայունության և զարգացման հարցում ադրբեջանցի և հայ ժողովուրդների կենսական շահագրգռվածությունը բանակցային գործընթացի հիմքն ու քաղաքական շարժիչն են, որին Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է»,- հայտարարել է Կարասինը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, սերտորեն համագործակցում է եռյակի մյուս անդամների հետ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է անել հնարավոր ամեն բան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդհանուր գծի համաձայն և ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված որոշումների շրջանակում խաղաղ պայմանավորվածությունների մշակման հարցում հակամարտության կողմերին աջակցելու համար:
«Մեր այդ դիրքորոշումն անփոփոխ է: Այն արձանագրված է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգում և հաստատվել է երկու երկրների ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումների ժամանակ»,- ասել է Կարասինը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02