Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն ԱԻ նախարարության աշխատակիցների հետ հանդիպմանն ընդգծեց, որ նախարարի փոփոխության հանգամանքները բոլորին հայտնի են, ուստի դրանց անդրադառնալու կարիք չի տեսնում: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանին կատարած աշխատանքի համար և ուզում եմ շնորհավորել նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին:
Պարոն Ցոլակյանը պետական կառավարման համակարգում նոր մարդ չէ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն ինչ-որ առումով նաև ուժային կառույց է՝ պարոն Ցոլակյանը նոր մարդ չէ նաև մեր ուժային համակարգում: Գիտեք, որ նա երկար տարիներ աշխատել է ազգային անվտանգության համակարգում, ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:
Նա հավելեց, որ այս նշանակմամբ ցանկացել է ընդգծել, որ ընթացիկ քաղաքական գործընթացների ընթացքում և առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պետք է խնդիր դնեն, որպեսզի երկրի, պետության զարգացման գործում համախմբեն երկրում առկա ողջ պրոֆեսիոնալ ներուժը:
Սա չափազանց կարևոր շեշտադրում է, և ես ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ ապագայում և ընդհանրապես մեր կադրային քաղաքականություն տրամաբանությունը լինելու է պրոֆեսիոնալիզմն ու պատրաստակամությունը իրականացնել այն ծառայությունը, որը ենթադրվում է, որ պետք է իրականացվի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ուրախությամբ նշեց, որ Ֆելիքս Ցոլակյանի նշանակումն ԱԻ նախարարի պաշտոնում դրական արձագանք է ստացել հանրության մոտ՝ շեշտելով, որ դա ապացուցում է, որ Հայաստանում հանրության մոտ կա ընկալում, որ կա գծեր գծելու և գծերը ջնջելու ժամանակը: «Եվ հիմա մենք թևակոխում ենք մի շրջան, երբ իսկապես պետք է ավարտենք գծեր գծելու ժամանակը և թևակոխենք այդ գծերը ջնջելու ժամանակը: Ես ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, պարոն Ցոլակյան, որ Դուք այդ ոչ պարզ որոշումը կայացրեցիք և ստանձնեցիք այս պատասխանատու պաշտոնը: Ես ուզում եմ Ձեզ և մեզ բոլորիս հաջողություն մաղթել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01