2018 թվականին էկոնոմիկայի ոլորտում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը տրվել է Ուիլյամ Նորդհաուսին ու Փոլ Ռոմերին՝ տնտեսական աճին նորարարությունների ու կլիմայի ինտեգրման համար: Այդ մասին հայտնել է Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:
Անցած շաբաթվա վերջին Ստոկհոլմում հայտարարվել էին 2018թ. Խաղաղության նոբելյան մրցանակակիրների անունները: Նրանք են Կոնգոյից վիրաբույժ Դենիս Մուկվեգեն ու Իրաքի եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադը: Նրանք պարգևատրվել են զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնությանը վերջ տալուն ուղղված ջանքերի համար:
Հայտնի է, որ Մուկվեգեն կյանքը նվիրել է պատերազմական գոտիներում սեռական բռնության զոհ դարձածների փրկությանն ու պաշտպանությանը: Մինչդեռ Մուրադն ինքն է դարձել նման բռնության զոհ: Նա իր մեջ քաջություն է գտել պատմել իր և մյուսների կրած տառապանքների մասին:
Հոկտեմբերի 3-ին Քիմիայի նոբելյան հանձնաժողովը մրցանակի է արժանացրելգիտնականներ Ֆրենսիս Առնոլդին, Ջորջ Սմիթին ու Գրեգորի Վինթերին: Նրանք զգալի աշխատանք են կատարել քիմիական մոլեկուլների վերահսկվող էվոլյուցիայի ոլորտում, ինչը հնարավորություն է տալիս նոր դեղամիջոցներ ստեղծել:
Հոկտեմբերի 2-ին հայտարարվել են 2018թ. ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան մրցանակի է արժանացրել գիտնականներ Արթուր Օուշկինին, Ժերար Մուրուին և Դոննա Սթրիքլանդին՝ լազերային ֆիզիկայի ոլորտում նշանակալի հայտնագործությունների համար: Դոննա Սթրիքլանդը պատմության մեջ երրորդ կինն է, որ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել:
Հոկտեմբերի 1-ին էլ 2018թ. ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացելգիտնականներ Ջեյմս Էլիսոնն ու Տասուկու Հոնձյոն՝ քաղցկեղի թերապիայի բնագավառում արած բացահայտումների համար: Նրանք մշակել են քաղցկեղի իմունաթերապիայի նոր մեթոդ:
Գրականության ոլորտում մրցանակ այս տարի չի տրվի. դրա հանձնմամբ զբաղվում է Շվեդիայի ակադեմիան, որը հայտնվել է սեռական սկանդալի կենտրոնում:
Հավելենք, որ 2018թ. Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թվում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նշվում է, որ Թրամփն այս ցանկում էր հայտնվել ամռանը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ պատմական հանդիպման համար:
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55