Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին զեկուցվել է, որ Երևանում ընթացող ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բոլոր ծառայությունների ու պատասխանատու կառույցների կողմից շարունակվում է ուժեղացված ծառայությունն ու հսկողությունը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկյատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Այս ուղղությամբ հանձնարարվել է շարունակել շուրջօրյա հերթապահությունն ու աշխատանքները ֆրանկոֆոնիայի միջոցառումները սպասարկող բոլոր տարածքներում:
Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքների իրականացման վերաբերյալ պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքում սահմանված ժամանակացույցով շարունակվում են ընդհանուր օգտագործման քաղաքային գույքի, փողոցների բարեկարգման և վթարային պատշգամբների, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ: Զեկուցվել է նաև, որ ավարտվել է ընթացիկ տարվա թեքահարթակների կառուցման ծրագիրը: Մասնավորապես, նախատեսված 176-ի փոխարեն կառուցվել է 198 թեքահարթակ:
Խորհրդակցության ավարտին, մեկ անգամ ևս անդրադառնալով մայրաքաղաքում հոկտեմբերի 7-ից մեկնարկած ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին,
աշխատակազմի վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության կառույցներին, վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին Կամո Արեյանը հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել շուրջօրյա հերթապահությունը՝ Երևանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի միջոցառումները պատշաճ կազմակերպելու և սպասարկելու նպատակով:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44