Եթե Նիկոլ Փաշինյանը էյֆորիայից դուրս չգա, կստեղծվի կործանարար իրավիճակ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՝ անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին:
«Ելնելով Նիկոլ Փաշինյանի գործելակերպից՝ տեսնում եմ, որ դեռ էյֆորիայի մեջ է, ինքը իրեն դեռ չի զգում որպես լիարժեք վարչապետ, որ վարչապետական լծակներով գործի, այլ կրիտիկական պահին ժողովրդին կանչում է մեջքին կանգնելու»,- շեշտեց նա:
Գագիկ Սարուխանյանը մտահոգիչ է համարում այն, որ մարդիկ Նիկոլ Փաշինյանին հակադրվողներին, քննադատողներին համարում են հակահեղափոխականներ, սպառնում են նետել աղբարկղը:
«Մենիշխանության, միապետության հին ոճը շատ վտանգավոր կարող է լինել. եթե էյֆորիայից դուրս չգա Նիկոլը, եթե հստակ չասի՝ ես խոստացել եմ իշխանությունը փոխանցել ժողովրդին և կփոխանցեմ ժողովրդին:
Ժողովրդին իշխանությունը փոխանցվում է Սահմանադրության դրույթներով: Այս պահին իշխանությունը ժողովրդի ձեռքին չէ»,- ընդգծեց նա:
Գագիկ Սարուխանյանի կարծիքով` մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը պետք է փոխվեր Սահմանադրությունը, ընդունվեր հեղափոխության հռչակագիր:
«Սահմանադրական փոփոխությունները հնարավոր էր կատարել 2-3 ամսում, բայց ասում էին՝ դրան ժամանակ է պետք, հիմա ասում են՝ արագ, ժամանակ չկա, ընտրությունը պետք է անցկացնենք դեկտեմբերին: Սահմանադրական փոփոխությունները կարող են կատարվել նաև դեկտեմբերին, ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է գնալ ռիսկի ու հրաժարական տալ»:
Գագիկ Սարուխանյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը պահպանում է այն Սահմանադրությունը, որը ժամանակին քննադատել էր՝ ասելով, որ այն «կարված է» Սերժ Սարգսյանի համար:
«Սա տարակուսելի է, եղբա՛յր. եթե սա հեղափոխություն է, իշխանափոխություն չէ, ուրեմն հեղափոխության հռչակագիր պետք է լինի, հեղափոխությունն անկախություն ձեռք բերելուն հավասար պրոցես է, պարտավոր ենք գրել հռչակագիր` ինչ պետություն էինք, ինչ համակարգ ունեինք, հիմա ինչպիսի պետություն ենք, ինչպիսի համակարգի ենք գնում: Եթե ամբողջ համակարգը պահպանվում է՝ դա ընդամենը իշխանափոխություն է»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02