«Ժառանգություն», «Դեմոկրատական» և ԱԺԴ կուսակցություններն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի հանրային քննարկմանն առաջարկում են կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմերը ավելի նվազեցնել՝ դարձնելով 3 և 5 տոկոս, իսկ խորհրդարանը նվազագույն 4 քաղաքական ուժի փոխարեն ձևավորել 5 քաղաքական ուժից։
Ինչպես նաև երեք կուսակցություններ առաջարկում էին ընտրագրավը նվազեցնել, որովհետև կուսակցությունների համար այդպիսի մեծածավալ գումարը պահուստ դնելը որոշակի առումով խնդիր է առաջացնում։
«Ուղղակի ժամանակ չեն ունենա հավաքելու և գրավն արհեստականորեն գաղափարական կուսակցություններին դուրս է մղում, իսկ հարուստները կհավաքեն գումարները։ Դրված շեմը կխանգարի, որպեսզի արտահերթ ընտրություններում բավարար ժամանակ չունեցող կուսակցությունները լուրջ մասնակցություն ունենան»,- նշեց ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ կուսակցությունը չպետք է փող դնի, որպեսզի իրավունք ստանա մասնակցելու ընտրություններին։
«Եթե մենք դրանով ուզում ենք սահմանափակել կուսակցությունների մասնակցությունը, փորձը ցույց է տալիս, որ դա այդպես չէ։ Երևանի ընտրություններին մասնակցեցին 13 կուսակցություններ, գրավը չեղավ պատնեշ»,- ասաց նա։
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը տեղեկացմամբ՝ կուսակցությունների և դաշինքների համար մեկական տոկոսով իջեցվել են անցողիկ շեմերը՝ նախկին 5 և 7 տոկոսների փոխարեն դառնալով 4 և 6 տոկոս։ Իսկ նախկին 3-ի փոխարեն խորհրդարանը ձևավորված է լինելու նվազագույնը 4 քաղաքական ուժից։
Իոաննիսյանի խոսքով՝ ընտրագրավը ևս արդեն նվազեցվել է՝ 10 մլն դրամի փոխարեն սահմանվել է 7․5 մլն դրամ։
«Անցողիկ շեմի հետ կապված ենթադրվում է, որ անցնում են անցնում են անցողիկ շեմը հաղթահարած ուժերը, և եթե նրանց թիվը պակաս է 4-ից, ապա անցնում են շեմը չհաղթահարած առավելագույն ձայն հավաքած ուժերը։ Ինչ վերաբերում է ընտրագրավին և ժամկետներին, ապա արտահերթ ընտրությունների ժամկետները սահմանադրական են՝ 30-45 օր առաջ։ Ինչն է խանգարում է կուսակցություններին հենց այսօրվանից դրամահավաք կազմակերպել»,- ասաց նա։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02