Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում տարվող հակաքաղցկեղային ռազմավարությանը 2 հիմնական ուղղությամբ` կլինիկական եւ հանրային առողջապահության: Սա ենթադրում է մասնագետների փոխայցեր, վերապատրաստումներ եւ փորձի փոխանակում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցությանն առնչվող այս եւ այլ հարցեր: Նախարար Թորոսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրությունը գործակցության 3 հիմնական ուղղությամբ` հակաքաղցկեղային ծրագրերի իրականացում, հաստ աղու քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրի ներդրում եւ տեխնիկական աջակցություն փոխպատվաստման ոլորտում`այդպիսով թեթեւացնելով պետության բեռը դիալիզի տրամադրման առումով: Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել նաեւ խորհրդատվությամբ օժանդակել, որպեսզի երկիրը, կարեւորելով իր խնդիրներն ու առաջնահերթությունները, սեփական օրակարգը մշակի ու ծրագրերն ունենա: Հանդիպմանը մասնակցող պրոֆեսորներ Յուրգեն Շեֆերսն ու Հայեր Յորգն իրենց հերթին փոխանցել են սեփական դիտարկումները մասնագիտական փորձի փոխանակման, փոխայցերի կազմակերպման եւ առաջիկա կարեւոր քայլերի առումով: Պայմանավորվածություն է ձեռք բերել նշված ուղղություններով գործակցության առավել առարկայական քայլերը քննարկվել առաջիկա հանդիպումների ընթացքում` հստակեցնելով դրանց հաջորդականությունն ու ժամկետերը:
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02