Հոկտեմբերի 9-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «Airbus» ընկերության Արևելյան Եվրոպայի հարցերով փոխնախագահ Ժակ Գարիգեին։
Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով եվրոպական ընկերության ներկայացուցչի այցը՝ նախարար Ցոլակյանը կարևորել է Հայաստանի նման բարձր լեռնային պայմաններ ունեցող երկրում ավիացիոն ուժերի ներգրավմամբ փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։
«Մենք ունենք հստակ տրամադրվածություն՝ ձեռք բերելու հրշեջ-փրկարարական նշանակության ուղղաթիռներ: Շնորհակալ եմ հանդիպման համար: Ակնկալում եմ «Airbus» ընկերության առաջարկները համագործակցության ուղղությունների վերաբերյալ», - իր խոսքում նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանի կողմից ներկայացվել է օրեր առաջ ընկերության ուղղաթիռային մասնագետների այցի արդյունքում նախարարության հետաքրքվածության և ԱԻՆ գործառույթների համար անհրաժեշտ ուղղաթիռների ձեռքբերման հնարավորության խնդիրը։
Հանդիպման նպատակն էր նախնական համաձայնության գալ առաջարկվող ուղղաթիռների ձեռքբերման պայմանների և քայլերի հաջորդականության շուրջ։
Հաշվի առնելով, որ ԱԻՆ գործառույթների՝ որոնողա֊փրկարարական, հրդեհաշիջման և բժշկական անհապաղ առաջին օգնության նշանակությամբ առաջարկվող ուղղաթիռները արտադրված են Գերմանիայում՝ ընկերության փոխնախագահը նախանշել է այդ երկրի բանկերի հետ հնարավոր համագործակցության տարբերակներ երկարաժամկետ վարկային ֆինանսավորման պայմաններով։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության, տեղեկատվության փոխանակման, մասնագիտական խորհրդատվությունների և քննարկումների վերաբերյալ։
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01