Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու այդ կտրուկ որոշումն անակնկալ է եղել նաեւ իր թիմակիցների համար, քանի որ մինչ հոկտեմբերի 2-ին խորհրդարան գնալն, ամեն դեպքում, մշտապես խոսվել է խորհրդարանական ուժերի հետ բանակցությունների մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ վարչապետի հոկտեմբերի 2-ի հանդիպմանը վարչապետը հարցը շատ կտրուկ է դրել` ասելով նաեւ, որ ինքը միանձնյա է որոշել, որ դեկտեմբերին պետք է լինեն ընտրությունները, եւ այդպես էլ պետք է լինի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ պահին լարված կրքերը փորձել է հանդարտեցնել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւ բանակցությունների անցնելու կոչ անել, սակայն Փաշինյանը լռեցրել է նրան` կրկին հայտարարելով, որ իր որոշումը վերջնական է: Նկատենք, որ երեկվանից Արարատ Միրզոյանի վրա է դրված արտահերթ ընտրությունների անցկացմանը դեմ ուժերի ու անհատների հետ հանդիպելու եւ բանակցելու առաքելությունը: Նա հանդիպում է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր, ջավախահայ Տաճատ Վարդապետյանի հետ, օրերս էլ նույնպիսի հանդիպում էր եղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանի հետ:
12:27
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
16:52
16:38
16:16
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02