ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ լսեցին ժողովրդի ձայնը և արձագանքեցին: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կգնահատի որոշ պատգամավորների՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը:
«Ես ուրախ եմ, որ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ լսեցին ժողովրդի ձայնը, անհրաժեշտ արձագանք տվեցին: Իմ ցանկությունն այն է, որ երկրում լարվածություն չլինի, իմ գործընկերներին ասել եմ, որ չարժե ներքաղաքական վիճակը լարել: Կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք պատգամավորների վրա ճնշում եղել է, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե եղել է, ապա դա ժողովրդական ճնշում էր:
«Ազգային ժողովի շատ պատգամավորներ իրենց բարեկամների, հարևանների, երբեմն նույնիսկ ընտանիքի անդամների ճնշման ներքո են, և նրանք, կարծում եմ, առաջին հերթին իրենց շրջապատի ճնշմանն են արձագանքել»,-շեշտեց վարչապետը:
Խոսելով խորհրդարանը ցրելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս պահին գոյություն ունեցող սցենարը հետևյալն է՝ վարչապետը հրաժարական կտա, քաղաքական ուժերը թեկնածու չեն առաջադրի, երկու անգամ վարչապետ չի ընտրվի և խորհրդարանը կլուծարվի:
Հարցին՝ երբ է պատրաստվում հրաժարական ներկայացնել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դա հաշվարկի հարց է:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01