«Ինչո՞ւ պիտի լիներ այն, ինչ կատարվեց։ Այս հարցը և նրա պատասխանը շատերն ունեն, գուցեև միմյանց հակասող պատասխաններ… Բայց մի քանի ճշմարտություն, վստահ եմ՝ մեծամասնությունը, եթե ոչ բոլորն են կիսում. հայի ձեռքով հայի արյուն թափելն անպատկերացնելի է, չհանդուրժվող»,–Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ խոսելով երկու օր առաջ զինված խմբի կողմից ոստիկանական շենք գրավելու մասին:
«Այսքան լարված աշխարհաքաղաքական միջավայրում, Արցախյան անավարտ պատերազմի ու բանակցային ռեժիմի պայմաններում երկրի ներսում անկայունություն հրահրելը կամ անկայունության պատճառ դառնալն անթույլատրելի է, պետությանն ու ազգին չծառայող»,- ասաց նա:
Ըստ Լիլիթ Գալստյանի՝ Հայաստանում բոլորն են գիտակցում փոփոխության անհրաժեշտությունը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, և հատկապես՝ հասարակությունը։
«Բայց մի՞թե սա է ճանապարհը։ Ծանր, մեկ հարթության վրա չտեղավորվող բախում, ողբերգական բախում կա։ Հողի ու նրա ազատության համար կյանքը զոհելու պատրաստ հերոսի զենքը փոխել է ուղղությունը…Այսպես չպիտի լիներ. հուսահատության ու անելանելության ամենածանր նոպան իսկ չպիտի խախտեր հավասարակշռությունը… Ախր, բոլորովին քաղաքական չէ… անհեռանկար… անպատասխանատու… Բոլորի պես, ցանկությունս մեկն է՝ կարողանալ բանակցությամբ, խոհեմությամբ, առանց արյան կաթիլի կայունացնել իրավիճակը, լուծում գտնել»,-ասաց Լիլիթ Գալստյանը:
Նա նշեց, որ դասեր քաղելու մեր բոլորի խրոնիկական անունակությունը շարունակում է կենսական լինել։ «Միևնույն է մեր ազգային միասնությունն այլընտրանք չունի։ Երանի երբևէ կարողանանք մեր հավաքական էներգիան հունավորել հանուն երկրում իրական, բովանդակային փոփոխությունների, հանուն պետության…»,- ամփոփեց իր խոսքը Լիլիթ Գալստյանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ են պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից երկուսն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում նաև՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47