Jaguar Land Rover-ի ղեկավարությունը մտադիր է առաջիկա տասնամյակում Jaguar-ը վերակազմավորել բացառապես էլեկտրամոբիլներ արտադրողի: Ներքին այրման շարժիչով աշխատող մոդելների շարքն աստիճանաբար կկրճատվի հաջորդ հինգ-յոթ տարվա ընթացքում: Իսկ նոր ընտանիքի առաջին ավտոմեքենան կդառնա առաջատար XJ-ի էլեկտրական փոխարինողը։
Autocar հրատարակության տեղեկատվության համաձայն, էլեկտրական ուժային սարքով Jaguar XJ-ը կհայտնվի առաջիկա երկու տարում: Մոդելը կդառնա Porsche Taycan-ի, Tesla Model S-ի, ինչպես նաեւ Mercedes-Benz S-Class-ի ու Bentley Flying Spur-ի մրցակիցը: Նոր XJ-ը մեծապես կվերաիմաստավորի մոդելի հորինվածքը, որի պատմությունն սկիզբ է առնում 1967 թվականից: Մասնավորապես, այն կստանա միանգամայն նոր ինտերիեր:
XE եւ XF մոդելների կյանքի ցիկլը կավարտվի 2023 թվականին: Դրանք կարող են փոխարինվել էլեկտրական քրոսովերով, որը չափերով փոքր-ինչ գերազանցում է Audi e-tron-ին: Հաջորդ սերնդի I-Pace-ը կդեբյուտի 2025 թվականին:
Դրա հետ միաժամանակ շուկա կհանվեն «կանաչ» E-Pace-ը եւ F-Pace-ը: Գործնականում Jaguar-ն ամբողջությամբ էլեկտրական պետք է դառնա մինչեւ 2026 թվականը: Այդ ժամանակ բրիտանական մակնիշի շարքում ներքին այրման շարժիչով միակ ավտոմեքենան կլինի ֆլագմանական J-Pace քրոսովերը: Առաջին էլեկտրական Jaguar-ը՝ I-Pace-քրոսովերը, գարնանը դեբյուտել է Ժնեւի ավտոսալոնում: Ամենագնացը հանդերձված է երկու 200-ուժանոց էլեկտրաշարժիչով եւ 90 կիլովատտ-ժամ տարողունակությամբ լիթիումա-իոնային կուտակիչների բլոկով: Էլեկտրական քրոսովերի առավելագույն արագությունը կազմում է ժամում 200 կիլոմետր:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02