Եթե աշխարհը պատրաստվում է պայքարել կլիմայի փոփոխության, ջրի սակավության եւ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ, ապա մարդկանց անհրաժեշտ է անցնել «ֆլեքսիտարիանյան» սննդակարգի՝ կարծում են գիտնականները՝ տեղեկացնում է BBC-ն։ Այն կազմված է միայն բուսական մթերքներից եւ մինչեւ 2050թ․ էկոլոգիապես հաստատուն ապագա ստեղծելու ճանապարհին էական նշանակություն ունի։ Ըստ գիտնականների՝ միաժամանակ, անհրաժեշտ է երկու անգամ կրճատել սննդի թափոնների ծավալը եւ նկատելիորեն բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը։Նոր հետազոտությունն այն մասին, թե ինչպես են սննդի արտադրությունն ու օգտագործումը ազդում մոլորակի վրա, հրապարակվել է Կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի զեկույցից անմիջապես հետո։ Սննդի արդյունաբերությունը հսկայական ազդեցություն է թողնում կլիմայի փոփոխության վրա՝ նվազեցնում է մաքուր ջրի պաշարները, աղտոտում է շրջակա միջավայրը՝ առաջին հերթին ազոտի եւ ֆոսֆորի մեծաքանակ օգտագործման պատճառով Այս վտանգների կանխման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, միայն որոշումներ կայացնելը բավական չէ։ «Կան մի շարք առողջ սննդակարգեր, բայց դրանցում ընդհանուրն այն է, որ գիտական վերջին տվյալների համաձայն՝ բոլորի մեջ գերակշռում է բուսական սնունդը։ Դուք կարող եք սկսել մսի քիչ քանակություն պարունակող սննդակարգից։ Ոմանք այն անվանում են միջերկրածովյան, մենք դրան ասում ենք ֆլեքսիտարիանյան սննդակարգ։ Իսկ այնուհետեւ պետք է անցնել պեսկետարիանյան, վեգետարիանյան եւ վեգանյան սննդակարգի։ Մենք փորձել ենք թողնել ամենապահպանողական տարբերակը, բայց նույնիսկ դա մի կտոր կարմիր միս է պարունակում»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ, Օքսֆորդի համալսարանի դոկտոր Սփրինգմանը։
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44