Հայաստանի տնտեսությունը 2018-ին աճելու է 6 տոկոսով: Աճի նման տեմպեր կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը: Երեքշաբթի հրապարակված համաշխարհային տնտեսական զարգացման զեկույցում նշված է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջատար է թե՛ տնտեսական աճի սպասվող տեմպերով եւ թե՛ բարձր գործազրկությամբ: 2018-ին հարեւան Վրաստանում նախատեսվում է 5.5 իսկ Ադրբեջանում եւ Ռուսաստանում երկու տոկոսից ցածր տնտեսական աճ:
2019-ին Հայաստանի տնտեսական աճը կարող է փոքր-ինչ նվազել, հասնելով 4.8 տոկոսի: Միեւնույն ժամանակ, գնաճը Հայաստանում 2018-ին կազմելու է 3 իսկ 2019-ին 4.4 տոկոս: Գործազրկությունը Հայաստանում մնալու է 18 տոկոսից բարձր, մինչդեռ Ադրբեջանում ու Ռուսաստանում այն կկազմի 5 տոկոս, կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը: Ներկայացնելով զեկույցը, կազմակերպության ղեկավար Քրիստին Լագարդն ընդգծում է, որ տնտեսական զարգացմանն աշխարհում խոչընդոտում են առեւտրային պատերազմները. «Միշտ ասել ենք՝ առեւտրային սակագները տնտեսական աճը խոչընդոտող հանգամանք են:
Հույս ունենք՝ բոլոր խաղացողները սեղանի շուրջ կհավաքվեն եւ կբարելավեն առեւտրի պայմանները»: Դանդաղ տնտեսական աճի պատճառներից է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը, որի հետեւանքով ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսական աճը 2019-ին դանդաղելու է 0.2 տոկոսով, իսկ համաշխարհային տնտեսական աճի մակարդակը կազմելու է 3.7 տոկոս: Փորձագետների խոսքով սակայն, ընդհանուր բարենպաստ տնտեսական պայմաններում, առեւտրային պատերազմները ներդրողներին լուրջ անհանգստություն չեն պատճառում:
«Նույնիսկ սուր առեւտրային պատերազմի դեպքում կանխատեսվում է, որ գլոբալ տնտեսության աճը մնալու է 3 տոկոսի սահմաններում: Ուստի, մեզ Դոնալդ Թրամփի գործողությունները Չինաստանի նկատմամբ չեն անհանգստացնում, չնայած, որ վատ չէր լինի խնդրի լուծում գտնվեր», - նշում է CHARLES STANLEY-ի վերլուծաբան Գարրի Ուայթը:
Նախագահ Թրամփը ԱՄՆ ներմուծվող չինական արտադրության մի շարք ապրանքների նկատմամբ սակագներ է սահմանել, որի նպատակն է պաշտպանել եւ խթանել ամերիկյան արտադրությունը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01