Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներն ընդհանուր հայտարարություն են ընդունել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիի գործով՝ շեշտելով, որ հստակ պատասխան են ակնկալում Սաուդյան Արաբիայի իշխանություններից:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, համատեղ հայտարարության մեջ նշված է, որ այն արտահայտում է Եվրամիության անդամ երկրների ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների մտահոգություններն ու պահանջները:
Ըստ հայտարարության հեղինակների՝ այս գործում կարիք կա անաչառ ու վստահելի հետաքննության, որը ջրի երես կհանի միջադեպի մեղավորներին ու կապահովի նրանց պատիժը:
Հայտնի է, որ հայտարարությունը փոխանցվել է Սաուդյան Արաբիայի համապատասխան մարմիններին:
Սաուդացի լրագրողը, որը 2017-ից բնակվել է ԱՄՆ-ում և աշխատել որպես Washington Post-ի թղթակից, անհետացել է հոկտեմբերի 2-ին:
Նրան վերջին անգամ տեսել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելիս:
Նշենք, որ թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ սաուդացի լրագրողը սպանվել է հյուպատոսության շենքի ներսում:
Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքում է սպանության վարկածն ու շարունակում պնդել, որ լրագրողը դուրս է եկել շենքից ու կորել դրանից հետո միայն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է պարզել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաաշկղիջիի անհետացման հետ կապված իրավիճակը և չի բացառում «խիստ պատժի» կիրառումը, եթե պարզվի, որ անհետացման հետևում կանգնած է Էր Ռիադը։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02