Թուրք հայտնի ֆուտբոլիստ, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում ու Թուրքիայի հավաքականում հանդես եկող Արդա Թուրանին սպառնում է մինչև 12.5 տարվա ազատազրկում՝ սեռական ոտնձգության, անձնական վիրավորանքների, անօրինական զենք կրելու և միտումնավոր առողջությանը վնաս պատճառելու և մարդու անձնական անվտանգությունը խախտելու համար:
Ինչպես փոխանցում է թուրքական NTV հեռուստաալիքը, Թուրանին դատի է տվել հայտնի թուրք երգիչ Բերքայ Շահինը, ում հետ վեճի ընթացքում էլ ֆուտբոլիստը կոտրել է նրա քիթը՝ մինչ այդ ոտնձգություն կատարելով նրա կնոջ հանդեպ:
Ըստ նախնական վարկածի՝ Թուրանը Ստամբուլի զվարճանքի վայրերից մեկում, տեսնելով երգիչ Բերքայ Շահինի կնոջը, ասել է. «Շատ գեղեցիկ կին ես, ամուսնացած չլինեիր՝ բաց չէի թողնի քեզ»: Նույն վայրում գտնվող Շահինը վեճի է բռնվել ֆուտբոլիստի հետ, ծագած ծեծկռտուքի ընթացքում Թուրանը կոտրել է Շահինի քիթը, ինչից հետո նա իր կնոջ հետ շտապել է հիվանդանոց:
Տեղի ունեցածը ֆիքսվել է տեղի անվտանգության տեսախցիկների միջոցով:
Ավելի ուշ ֆուտբոլիստը գնացել է հիվանդանոց ու այնտեղ շարունակված վեճի ժամանակ զենք կիրառել, որը, ըստ ականատեսների, օդ է կրակել:
Թուրանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքներն ու հրաժարվել ներողություն խնդրել երգչից ու նրա կնոջից՝ նշելով, որ ինքը ոչինչ չի արել, որ ներողություն խնդրի:
16:50
16:49
14:23
14:07
13:52
13:37
13:16
12:44
12:17
11:49
11:35
11:15
10:45
10:27
10:02
21:35
19:08
18:45
18:18
18:03
13:16 12.07.25
14:07 12.07.25
13:52 12.07.25
11:15 12.07.25
11:49 12.07.25
12:44 12.07.25
10:27 12.07.25
13:37 12.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03