Այսօր կառավարության արտահերթ նիսում նշանակվեց երեք մարզպետ: Այսպիսով որոշում կայացվեց Դավիթ Գևորգյանին նշանակել Արագածոտնի մարզպետ նշանակել, Հունան Պողոսյանին՝ Սյունիքի մարզպետ, իսկ Համբարձում Մաթևոսյանին՝ Արմավիրի մարզպետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դավիթ Գևորգյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն էր: «Նա հայտնի է եղել քաղաքացիական գոծունեությամբ և թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է»,-ներկայացրեց վարչապետը:
Անդրադառնալով Հունան Պողոսյանի նշանակմանը՝ վարչապետը հիշեցրեց, որ նա նախկին իշխանությունների ժամանակ երկար տարիներ զբաղեցրել է ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը: «Այս առումով, կարծում եմ, որ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ և ուզում եմ հիմա ներկայացնել, թե ինչ ենք ուզում անել, ինչու և ինչպես»,-ասաց նա:
Վարչապետը ամենակարևոր խնդիրը համարեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը ավարտին հասցնելը և ՀՀ-ի ու ժողովրդի ներուժը ներգրավելը երկրի հետագա զարգացման գործում:
«Այս իմաստով կարևոր եմ համարում, որ երկրում տեղի ուենցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքը ավարտված չհամարի Հայաստանում և այս տրամաբանության մեջ կարծում եմ՝ չպետք է թույլ տանք զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանական կարելի է անվանել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ որոշակի հետապնդումների են ենթարկվում միայն նրա համար, որ նախկինում գործունեություն են ծավալել»,-ասաց նա և նկատեց, որ այսօրվա կառավարությունում քիչ չեն մարդիկ, որ այդպիսի առնչություններ են ունեցել:
«Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը, կա բարկադներ կառուցելու և դրանք ապամոնտաժելու ժամանակ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյան նշեց, որ բոլորը հավասար են օրենքի առաջ և դա վերաբերում է բոլորին: «Բայց ես ուզում եմ ասել, որ դա չի նշանակում, որ փակում ենք կառավարության պետական կառավարման համակարգի օպիմալացման և ավել արդյունավետ կառավարություն ունենալու տրամաբանությունը»,-ասաց նա և նշեց, որ այսօր կառավարման համակարգում 90%-ից ավելի մարդիկ նույն մարդիկ են:
Վարչապետն ասաց, որ սիմվոլիկ է համարում այս երեք նշանակումները, քանի որ նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասանկիցներին է, Հունան Պողոսյանը բարիկադների, փշալարների մյուս կողմից էր, ինչպես Վալերիյ Օսիպյանը և Արթուր Վանեցյանը, իսկ Համբարձում Մաթևոսյանն էլ ընդհանրապես քաղաքական նախընտրություններ չունեցող, չեզոք միջավայրից եկող գործիչ է: «Այս առումով մենք ուրվագծում ենք ապագայի վերաբերյալ մեր պատկերացնումները: Մեզանից որևէ մեկը Հայաստանում անձեռնմխելի չէ, և դա պետք է բոլորս հասկանանք: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապահով ենք գնում՝ համախմբելու և հնարավոր ներուժը ծառայեցնելու»,-հավելեց նաև և շնորհավորեց մարզպետներին:
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
19:08 02.05.26
19:10 02.05.26
18:18 02.05.26
09:28 02.05.26
19:15 02.05.26
19:27 02.05.26
18:48 02.05.26
18:33 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44