Այսօր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանով, մասնավորապես ծանոթանում է Հյուսիսային պողոտայում սիրիահայերի տաղավարներին:
«Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանելով՝ նա անդրադարձավ վարչապետի թեկնածու առաջադրվելու, բայց չընտրվելու տարբերակին: «Դա քաղաքական հարց չէ, դա իրավական հարց, է և իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում, ճիշտն ասած՝ օրվա երկրորդ կեսի քննարկումների արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ ընդհանրապես այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ»,-ասաց նա:
Նա նաև նկատեց, որ մեկնաբանություններ կան, որ, եթե անգամ առաջադրվի, հնարավոր է՝ պատգամավորները չներկայանան, և քվորում չլինի:
«Դա իրավաբանական խնդիր է, ես չցանկացա, որ որևէ նրբերանգ անտեսվի, որ ամեն ինչ ճշգրիտ լինի, բայց երեկ այդպիսի քննարկումներ կային, և ներկա հեղինակավոր իրավաբանների մի մասը ասում էին, որ դրա անհրաժեշտությունը չկա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիրն» առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կա՛մ առանձին կմասնակցեն, կա՛մ «Իմ քայլը» դաշինքով: Նա նշեց, որ մեծ հավանականությամբ այդ դաշինքով էլ կլինի մասնակցությունը, բայց դեռ վերջնական որոշում չի կայացվել:
Հարցին՝ «Ելք» խմբակցության գործընկերները կլինեն այդ դաշինքում, նա ասաց, որ չի կարծում, քանի որ արդեն ասաց, որ ավագանու ընտրությունների ֆորմատով է հնարավոր:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: «Հրաժարականը ձեր առջև ստանձնած պարտավորությունից փախչել չէ: Այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը ավարտին հասցնելն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին հասցնելու միջոցով»,- ասել է նա:


12:27
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
16:52
16:38
16:16
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02