Սյունեցիները չէին, մեր կուսակցության անդամներն էին: Այս մասին այսօր Երևանով շրջելիս լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե երեկ սյունեցիները նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի նշանակմանը դեմ լինելով փակել էին ճանապարհը:
«Մենք նոր փուլ ենք մտնում, կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը. մենք հիմա մտել ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը, և այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և մեր այդ քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք բաժանելու»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ անթերի մարդ չկա, և անթերի նշանակումներ չեն լինելու:
Նա նշեց, որ չի հիշում որևէ նշանակում, որը բացասական արձագանք չստանա. մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով, մյուսը բոյով է, մյուսն այդքան էլ բոյով չէ:
«Մենք պետք է հստակ ուղերձներ հղենք, որ պատրաստվում ենք համախմբել մեր ուժը, ով ինչ արել է, նա իր արածի համար պատասխան կտա, կապ չունի՝ նա պաշտոնյա է, թե ոչ: Անցել են այդ ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում է արտոնություն օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով»,-ասաց նա և նշեց, որ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեպքում էլ բացասական արձագանքներ եղան:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, թե մի օր գրավյալ տարածքների վերադարձն անխուսափելի է լինելու, նա ասաց. «Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն: Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտարարել ենք»,-ասաց նա:
Իսկ հարցին, թե հիմա, երբ ինքը հրաժարական է տվել, արդյո՞ք կանխատեսում է որևէ ֆորսմաժորային իրավիճակի առաջացում ՀՀԿ-ականների կողմից, վարչապետի ԺՊ-ն բացասական արձագանքեց:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01