Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվել կառավարության շենքի դիմաց: «Պաշտպանեք ադրբեջանցի աղջիկներին» կարգախոսով ակցիան կապված է եղել Սագարեջոյի շրջանի Լեմբելի գյուղական համայնքի 17-ամյա բնակչուհու անհետացման ու իրավապահ մարմինների՝ գործին չափից դուրս պասիվ մասնակցության հետ:
Ինչպես գրում է ադրբեջանական Report գործակալությունը, աղջիկը կապի դուրս չի եկել հոկտեմբերի 12-ից ի վեր: Մինչդեռ շատերը պնդում են, որ աղջիկն իր կամքով է փախել մեղադրվող անձի հետ:
Վրաստանում կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարող շարժման անդամներից Բայա Պատարիան հայտնել է, որ տեղի ադրբեջանական համայնքում աղջիկների առևանգումը զանգվածային բնույթ է կրում:
«Ոստիկանությունը չի հետաքննում նման միջադեպերը: Ասվում է, որ աղջիկը փախել է սեփական կամքով: Նրանք սպասում են, որ հարցը լուծվի ընտանիքների միջև:
Անձը, որն առևանգել է աղջկան, ենթարկվել է 5000 լարիի չափով տույժի», - ասել է ակտիվիստը՝ նշելով, որ այսպիսով՝ ադրբեջանցի աղջիկները ենթարկվում են գենդերային ու էթնիկ խտրականության:
Համաձայն Վրաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղ գտած հաղորդագրության՝ ոստիկանության աշխատակիցներն արդեն 4-րդ օրն է՝ փնտրում են կորած ադրբեջանուհուն:
Հայտնի է, որ աղջկա անհետացման մասին ահազանգը տվել է նրա մայրը՝ հոկտեմբերի 12-ին:

11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02