Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը նվիրված է Երեւանի 2800-ամյակին: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին եւ հետաքրքրվել նրանց գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել նրանց հետեւողական լինել նախաձեռնություններում եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի խնդիրներն ու բիզնես գործունեության համար ապահովել առավելագուն բարենպաստ պայմաններ: «Մենք հիմա պատրաստում ենք Հարկային օրենսգրքի փոփոխություններ: Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ընդհանրապես ազատվի հարկերից: Առեւտրաշրջանառության շեմը դեռ չենք որոշել, այն քննարկման փուլում է, սակայն դիտարկում ենք 20 մլն դրամի շրջանառության տարբերակը: Այսինքն, եթե այդ սահմաններում լինի ձեր բիզնեսը, ապա դուք ընդհանրապես կազատվեք հարկերից: Քննարկվում է, թե որ ոլորտները մտնեն այդ արտոնության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բիզնեսը եւս պետք է անզիվ լինի, աշխատի օրենքի շրջանակում:
«Փորձը ցույց է տալիս, որ 250 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարն այն կարող էր մասնատել փորք շրջանառությունների, որ հարկերից խուսափեր: Այժմ քննարկվում են նաեւ այդ գործընթացները վերահսկելու մեխանիզմները»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: Տոնավաճառ ցուցահանդեսը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակում՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, Սփյուռքի նախարարության, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի եւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի՝ Կարիտաս Ավստրիայի եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 16-ին եւ կավարտվի այսօր՝ ժամը 20:00-ին: Ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են 50-ից ավելի սիրիահայերի կողմից ներկայացված ձեռքի աշխատանքները, զարդերն ու քաղցրավենիքը:
news.am
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01