Հայաստանում դեռ 2017 թվականի դեկտեմբերին ներդրված պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են շատ ցածր ընդգրկվածություն. 13 տարեկան աղջիկների միայն մոտ 5 տոկոսն է ստացել այդ պատվաստումը: Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մտահոգիչ է համարում ցուցանիշը ու նշում, որ պատվաստանյութի ներկրումը լավ չի ընկալվել ոչ միայն բնակչության, այլ բուժաշխատողների շրջանում: «Մենք պատվաստման ներդրման հետ կապված նախապատրաստական ողջ միջոցառումներն իրականացնում էինք ճգնաժամային իրավիճակում, այսինքն` զուգահեռ իրականացվող հակապատվաստումային քարոզի հետ մեկտեղ: Այս իրավիճակում բավականին դժվար էր առկա ռեսուրսները միանգամից երկու ուղղությամբ աշխատացնելը: Արդյունքում բնակչության շրջանում վախի, սարսափի մթնոլորտն ավելի գերակշռեց և մենք ունեցանք ցածր ընդգրկվածություն»,-ասաց նա:
Գայանե Սահակյանի խոսքով՝բուժաշխատողները ևս կասկածներ ունեին պատվաստման հաջողության վրա և ունենալով որոշակի կասկածներ չկարողացան համոզվածություն ներշնչել բնակչության շրջանու:
«Ես կարծում եմ , որ այս իրավիճակը բոլորովին վերջնական չէ և այն կարելի է հետ դարձնել: Մեր բուժաշխատողներին մենք պետք է ներկայացնենք ապացուցողական տեղեկատվություն, այլ երկրների փորձ և մեր հաջորդ քայլերը լինելու են շարունակական հետևողական աշխատանքներ»,-նշեց իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:
Հայաստանում ամեն տարի արգանդի վզիկի քաղցկեղ ախտորոշվում է 270 կնոջ մոտ, շուրջ 130 կին էլ դրանից մահանում է :Արգանդի վզիկի քաղցկեղը համարվում է քաղցկեղի երկրորդ առավել հաճախակի հանդիպող տեսակը հայաստանցի կանանց մոտ:
Մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումը , ի լրումն հայտնաբերելի և բուժելի նախաքաղցկեղային ախտահարումների ՊԱՊ սքրինինգի, արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման առավել արդյունավետ եղանակներից է:
ՀՀ առողջապահության նախարարությունն ունի արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համապարփակ ռազմավարություն, որի կարևորագույն մասն է կազմում բոլոր 13 տարեկան աղջիկների պատվաստումը ՄՊՎ-ի դեմ: Իմունականխարգելման ազգային ծրագրով ՄՎՊ-ի դեմ առաջարկվում է քառավալենտ պատվաստանյութ: 2006 թվականին դրա ներմուծումից ի վեր ամբողջ աշխարհում կատարվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 270 միլիոն դեղաչափ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ապահով պատվաստանյութ է և գործուն պաշտպանություն է ցուցաբերում արգանդի վզիկի քաղցկեղի սեռական գորտնուկների դեմ:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01