 
            Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հետ կոնցեպտուալ տարաձայնություններ չկան, կառավարությունը ՀՅԴ-ի հետ  փոխզիջումային տարբերակ չի գտել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ ԱԺ-ում հանդիպումից հետո առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ամփոփեց խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկումների արդյունքները:
«Ելք»-ի հետ մեր քննարկումն անցավ հիանալի մթնոլորտում՝ ինչպես և ենթադրվում էր: Որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա և չէր է կարող լինել: Կային մի քանի տեխնիկական առաջարկներ, որոնք կլուծենք: Յուրաքանչուր խմբակցության հետ եղել է  յուրովի քննարկում: «Ծառուկյան» խմբացկության հետ եղել է մեկ անհամաձայնություն, որի շուրջ փոխզիջումային լուծում ենք գտել: ՀՅԴ-ի հետ քննարկման արդյունքում ի հայտ են եկել որոշակի կոնցեպտուալ տարաձայնություններ:
Մեկ-երկու հարցում ՀՅԴ խմբակցության պատգամավորները համաձայն չեն մեզ հետ, ինչպես երևում է, փոխզիջումային տարբերակ էլ չկա»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Նա նշեց՝ «Ելք»-ի հետ ևս քննարկել են «Ծառուկյան» խմբակցության հետ համաձայնեցրած այն հարցը, որի համաձայն՝ չորրորդ ուժը խորհրդարան կանցնի 2 տոկոս ձայն հավաքելու դեպքում: «Ելք»-ի պատգմավորները որևէ խնդիր չեն տեսել դրանում:
Միրզոյանը նկատեց՝ խորհրդարանական ընտրություններն անպայման լինելու են, բայց թե ինչպիսի Ընտրական օրենսգրքով, պիտի որոշեն խորհրդարանական ուժերը: Սակայն, նա հույս հայտնեց, որ ընտրությունները կանցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով, քանի որ առաջարկվող փոփոխությունները միանշանակ ավելի առաջադեմ և ժողովրդավար պայմաններ են ստեղծում ընտրությունների համար: Նշեց՝ դրանք ժողովրդավար պայմաններ են ստեղծում նաև քիչ ռեսուրս ունեցող խմբակցությունների համար:
Միրզոյանը նաև նշեց՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացություն չեն հասցնի ունենալ:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և Դանիել Իոաննիսյանը հոկտեմբերի 16-ից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ են ունեցել «Ծառուկյան», ՀՅԴ և ՀՀԿ և «Ելք»խմբակցությունների հետ: Կառավարությունը նույն օրը հավանություն էր տվել բարեփոխումների փաթեթին:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34