Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հետ կոնցեպտուալ տարաձայնություններ չկան, կառավարությունը ՀՅԴ-ի հետ փոխզիջումային տարբերակ չի գտել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ ԱԺ-ում հանդիպումից հետո առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ամփոփեց խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկումների արդյունքները:
«Ելք»-ի հետ մեր քննարկումն անցավ հիանալի մթնոլորտում՝ ինչպես և ենթադրվում էր: Որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա և չէր է կարող լինել: Կային մի քանի տեխնիկական առաջարկներ, որոնք կլուծենք: Յուրաքանչուր խմբակցության հետ եղել է յուրովի քննարկում: «Ծառուկյան» խմբացկության հետ եղել է մեկ անհամաձայնություն, որի շուրջ փոխզիջումային լուծում ենք գտել: ՀՅԴ-ի հետ քննարկման արդյունքում ի հայտ են եկել որոշակի կոնցեպտուալ տարաձայնություններ:
Մեկ-երկու հարցում ՀՅԴ խմբակցության պատգամավորները համաձայն չեն մեզ հետ, ինչպես երևում է, փոխզիջումային տարբերակ էլ չկա»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Նա նշեց՝ «Ելք»-ի հետ ևս քննարկել են «Ծառուկյան» խմբակցության հետ համաձայնեցրած այն հարցը, որի համաձայն՝ չորրորդ ուժը խորհրդարան կանցնի 2 տոկոս ձայն հավաքելու դեպքում: «Ելք»-ի պատգմավորները որևէ խնդիր չեն տեսել դրանում:
Միրզոյանը նկատեց՝ խորհրդարանական ընտրություններն անպայման լինելու են, բայց թե ինչպիսի Ընտրական օրենսգրքով, պիտի որոշեն խորհրդարանական ուժերը: Սակայն, նա հույս հայտնեց, որ ընտրությունները կանցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով, քանի որ առաջարկվող փոփոխությունները միանշանակ ավելի առաջադեմ և ժողովրդավար պայմաններ են ստեղծում ընտրությունների համար: Նշեց՝ դրանք ժողովրդավար պայմաններ են ստեղծում նաև քիչ ռեսուրս ունեցող խմբակցությունների համար:
Միրզոյանը նաև նշեց՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացություն չեն հասցնի ունենալ:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և Դանիել Իոաննիսյանը հոկտեմբերի 16-ից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ են ունեցել «Ծառուկյան», ՀՅԴ և ՀՀԿ և «Ելք»խմբակցությունների հետ: Կառավարությունը նույն օրը հավանություն էր տվել բարեփոխումների փաթեթին:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02