Հուլիսի 17-ին էրեբունու ոստիկանական բազայի գրոհի ժամանակ փոխհրաձգության արդյունքում վիրավորված ոստիկանը` 45-ամյա Գագիկ Մկրտչյանը, դեռ շնչում է արհեստական շնչառության ապարատի օգնությամբ: Նրա վիճակը կայուն ծանր է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցի Անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Իրինա Մալխասյանը։
Մալխասյանի խոսքերով՝ Գագիկ Մկրտչյանը հիվանդանոց է տեղափոխվել դարձյալ հրազենային ծանր վնասվածքով: «Մեզ մոտ ընդունվել է ստոծանու, կրծքավանդակի, լյարդի, աղիների վնասումով, ներքին արյունահոսությամբ: Մեկ վիրահատություն է տարել, որի ժամանակ ամեն ինչ կարվել է: Որևէ օրգան չի հեռացվել: Նա մինչ այժմ արհեստական շնչառության ապարատով է շնչում: Վիճակը կայունացել է»,-ասաց Մալխասյանը:
Մամուլում գրվել է, որ Գագիկ Մկրտչյանը բախման օրը հերթապահության է եղել և գրոհի ժամանակ գտնվել է ՊՊԾ գնդի տարածքում:
Նշենք, որ ծանր վիճակում է նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանը, ով «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժին է տեղափոխվել ներքին արյունահոսությամբ ու ծանր վիճակում՝ կյանքին սպառնացող վտանգով: Նա ստացել է որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորում և մի շարք վիրահատությունների ենթարկվել, հեռացվել է նրա ձախ երիկամը, հաստաղու մի հատվածը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և պատանդ են պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին: Փոխհրաձգության արդյունքում մահացել էր գնդապետ Արթուր Վանոյանը, ևս երկու ոստիկան վիրավորում էին ստացել։
Բանակցությունների արդյունքում պատանդներից երեքն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում նաև՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02