ետք են փոխադարձ զիջումներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է վերլուծաբան,«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը, անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակմանը: Նա կարծում է` արյունահեղությունը կանխելն այս պահին ամենաառաջին խնդիրն է:
«Եթե հանկարծ սպանվեն մարդիկ, այդ մարդկանց թաղման արարողություններին երեք հազար մարդիկ կհավաքվեն ու ամբողջը կարող է պայթեցնել իրավիճակը, այդ պատճառով արյունահեղությունը կանխելն այժմ ամենաառաջին խնդիրն է: Քանի դեռ սպառված չէ խաղաղ միջոցներով հարցը լուծելը, պետք են փոխադարձ զիջումներ»,- ասաց Արա Պապյանը: «Ես լավատես չեմ: Երեկ էլ մենք ականատես եղանք, որ տասնյակ մարդիկ ծեծվեցին: Իշխանությունը պիտի զսպի ոստիկաններին: Սա է, որ հնարավորություն կտա լարվածությունը մեղմելու»,- ասաց վերլուծաբանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նույնպես կարծում է`ուժի կիրառումը բացասական հետեւանքներ է ունենալու: «Իմ մեջ էլ մասամբ կա վատատեսություն: Եթե ուժային մեթոդ գործի, դա հարված կլինի մեր պետականությանը»,- հանդիպմանն ասաց նա: Ավետիք Իշխանյանը նշեց, որ կարծում է` նման պարագայում պետք է նախագահի խոսքը հնչի որպես բռնություն չգործադրելու երաշխիք: «Եթե երաշխիք լինի, որ ուժ չի կիրառվելու, դա կհանգստացնի ժողովրդին: Մինչեւ հիմա նախագահի խոսքը չեմ լսել: Չեմ ուզում անցնի տասը օր ու ԳՄ նիստում Շարմազանովը ասի, թե ինչ է կատարվել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47