Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները որոշում են ընդունել առայժմ արտահերթ գագաթնաժողով չհրավիրել Brexit-ի շուրջ, որը պլանավորված էր նոյեմբերի 17-18-ին: Այդ մասին Բրյուսելում ընթացող հանդիպման կողասրահներում ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր:
«Գագաթնաժողովի արդյունքներով հայտարարվել է, որ ներկայում ԵՄ-ի 27 երկրները չեն պլանավորում արտահերթ գագաթնաժողով կազմակերպել Brexit-ի շուջ»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ ղեկավարները պատրաստ են նման հանդիպում անցկացնել միայն այն դեպքում, եթե «էական առաջընթաց ձեռք բերվի բանակցություններում»:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ ԵՄ-ի գագաթնաժողովը բեկման չհասավ հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններում, կոնսուլտացիաները կշարունակվեն առաջիկա շաբաթներին: Եվրամիության դեռեւս 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 17-ի երեկոյան հավաքվել էին Բրյուսելում՝ փորձելու ելք գտնել այն փակուղուց, որում ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան հայտնվել են «ապահարզանի» շուրջ երկամյա բանակցություններից հետո այն դեպքում, երբ մինչեւ հանրակցությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պաշտոնական ժամկետը՝ 2019 թվականի մարտի 19-ը, 6 ամսից էլ պակաս ժամանակ է մնացել:
Սպասվում էր, որ ԵՄ-ի ղեկավարների հանդիպումը լույս կսփռի բանակցային գործընթացի հետագա քայլերի վրա, որը ներկայում փաստորեն սառեցված է եւ, ինչպես երբեք, մոտ է «տապալվելուն»: Բրյուսելը եւ Լոնդոնը մինչ այժմ չեն կարգավորել գլխավոր տարաձայնությունը, որը վերաբերում է ԵՄ-ում մնացող Իռլանդիայի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ ապագա սահմանի հսկողության ռեժիմի հարցին:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02