Մեծ Բրիտանիայի 100-ամյա բնակչուհի Նոռա Ուիթքիսն ամուսնացել է իրենից 26 տարով երիտասարդ տղամարդու հետ, գրում է lenta.ru-ն:
Համարձակ հարսն իր 74-ամյա փեսացուի՝ Մալքոլմ Յեթսի հետ ծանոթացել է դեռևս 1980 թվականին՝ ժամանակակից պարահանդեսային պարերի դասերին: Նրանք գրեթե միանգամից սկսել են հանդիպել և այդ օրվանից ի վեր երբեք չեն բաժանվել: Ավտոբուսի նախկին վարորդ փեսացուն խոստովանել է, որ մինչ պարերի գնալը նա բնավ չգիտեր պարել. սիրելին նրան հրաշալի պարեր է սովորեցրել, նրանք միասին ճանապարհորդել ու զբոսնել են:
«Մեր սիրելի պարն էր «չա-չա-չան», - հիշել է Յեթսը:
Նրանց համեստ հարսանիքին ներկա է գտնվել մոտ 30 հյուր: Փեսացուն հարսին խորանի մոտ է տարել հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված անվասայլակով՝ ABBA խմբի հանրահայտ Dancing Queen երգի ներքո:
«Հարս լինելն ուղղակի հրաշալի է: Արժեր սպասել այսքան տարի, ես կարող էի սպասել նաև ավելի երկար: Չկա մի բան, որ նա ինձ համար արած չլինի: Ես առանց նրա չէի կարողանա, նա իսկապես յուրահատուկ է»,- իր արդեն ամուսնու մասին պատմել է Ուիթքիսը:
100-ամյա Նոռան ծնվել է 1917 թվականին, առաջին անգամ ամուսնացել է 18 տարեկանում, նրա ամուսինը մահացել է 1970-ին: Այնուհետև նրա կյանքում նոր տղամարդ է հայտնվել, ում հետ նա ապրել է 16 տարի: Երկրորդ ամուսինը նույնպես մահացել է, ինչից հետո Նոռան ծանոթացել է Յեթսի հետ:
Իր երկարակեցության գաղտնիքը 100-ամյա հարսը համարում է անդադար ակտիվությունը:
«Ես շատ լավ կյանք եմ ապրել ու միշտ ուրախացել եմ իմ ապրած ամեն օրվա համար: Ես խենթանում էի աղջիկների հետ պարի գնալու համար, հատկապես երբ ինձ պարի էր հրավիրում տղամարդ», - պատմել է Ուիթքիսը:
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02