Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոր վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ կառավարությանը պարտավորեցնելով «Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով» դիմումատուին վճարել 4500 եվրո:
Համաձայն դատարանի կայքում հրապարակված վճռի՝ դիմումատուն Ջրվեժի 62-ամյա բնակիչ Մասիս Այվազյանն է, որն ակտիվ մասնակցություն է ունեցել 2008թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հետընտրական ցույցերին: Մարտին 1-ին նրան ձերբակալել են, այնուհետև մեղադրանք են առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
Մարտի 4-ին Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճռով նա երկու ամսով (մինչև մայիսի 1-ը) կալանավորվել է: Ընտրված խափանման միջոցը հիմնավորվել է արդարադատությունից չխուսափելու և քննությանը չխոչընդոտելու անհրաժեշտությամբ:
Նշվում է նաև, որ Այվազյանը ոստիկանության նախկին բարձրաստիճան ծառայող է: 2008թ. մարտի 21-ին նա բողոքարկել է վճիռը՝ պնդելով, որ ձերբակալումն անհիմն է եղել, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը չի բավարարել հայցը: Հունիսի 1-ին դատարանն Այվազյանին դատապարտել է մեկ և կես տարի ազատազրկման՝ հիմնավորելով ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում գործելու մեղադրանքը:
ՄԻԵԴ-ը, քննության առնելով գործը, համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 34-րդ հոդվածի (անհատական դիմում), գտել է, որ խախտվել է դիմումատուի անձնական ազատության և անվտանգության իրավունքը (Հոդված 5): Դատարանն այսպիսով հիմնավորված է համարել դիմումատուի պնդումը, որ նախքան դատավճռի կայացումը նրան կալանավորելը եղել է չհիմնավորված:
Կրած նյութական վնասի համար սահմանված տուգանքը նախատեսվում է տուժողին վճարել 3 ամսվա ընթացքում:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02