Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը շնորհավորական ուղերձէ հղել քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:
«Հարգելի՛ ծառայակիցներ, Քրեակատարողական ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ մեզ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:
Սկսած 2001թ. հոկտեմբերի 19-ից շուրջ մեկդարյա պատմություն ունեցող մեր կառույցը գործում է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում, և այս տարի մենք ևս երկրի պետական օրացույցում ունեցանք մեր օրը. ՀՀ կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 19-ը պաշտոնապես հայտարարվեց քրեակատարողական ծառայողի օր: Եւ ես՝ որպես Քրեակատարողական ծառայության պետ, հպարտությամբ և մեծ ակնածությամբ պատիվ ունեմ առաջինը շնորհավորելու բոլորիս:
Այսօր, երբ օրեցօր, ժամ առ ժամ պատմության նոր շունչ ստացած մեր երկրում ժամանակի հրամայականով ի հայտ են գալիս արդիական պահանջներ և շեշտադրումներ, յուրաքանչյուրիցս պահանջվում է մասնագիտական պատրաստվածության է՛լ ավելի բարձր մակարդակ, անաչառություն, սկզբունքայնություն, և մեր ուսերին դրված հույժ կարևոր պարտականություններն իրականացնելիս՝ ամենօրյա պահանջ է մեծ ընտանիքի պես միասնաբար և ամենայն պատասխանատվությամբ գործելու անհրաժեշտությունը:
Անցած տասնյոթ տարիները կարող ենք համարել Ծառայության կայացման և ամրապնդման համար կարևոր շրջան: Բայց դեռ անելիքներ շատ կան ու կլինեն, մենք պետք է երբեք չթուլանանք՝ մեր ձեռքը մշտապես պահելով մասնագիտական կատարելագործման զարկերակին՝ ի փառս մեր հայրենիքի, ի պատիվ մեր Ծառայության, և վստահ եմ, որ շարունակելու ենք աշխատել անկողմնակալությամբ: Օրինականությունը, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքները պետք է վերածվեն բոլորիս համար անսասան դավանանքի:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս անդրանիկ տոնի կապակցությամբ: Մեր երկիրը նորովի կառուցելու և շենացնելու այժմեական տեսլականում մենք կարևոր կառույցներից ենք, ցանկանում եմ, որ արդարացնենք մեզ և մե՛ր մասնագիտական ճկունությամբ ու հմտությամբ, մե՛ր բարեխիղճ աշխատանքով համապատասխանենք պետական ծառայողի՝ օրենքով սահմանված մեր տեսակին:
Բարի ծառայություն»,- ասված է ուղերձում:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01