Իրավիճակը սրվել է Երեւանի Խորենացի փողոցում, որտեղ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուկներ են ընթանում։ Հավաքվածները ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ են լսել։
Ինչպես հայտնում էNEWS.am-ի թղթակիցը, ոստիկաները մի քանի շարքով եւ բեռնատարներով փակել են ճանապարհը, իսկ ցուցարարները պնդում են, թե ներսում՝ ՊՊԾ գնդում ինչ-որ բան է կատարվում։ Քիչ առաջ շտապօգնության երկու մեքենաներ՝ լուսարձակները միացված, դուրս եկան ոստիկանական շղթայից եւ ուղեւորվեցին հիվանդանոց։ Բազմությունը փորձում էր նայել մեքենաների պատուհաններից ներս՝ ինչ-որ բան տեսնելու ցանկությամբ։
Ակտիվիստներից մեկը բարձրախոսով հայտնեց, թե խոսել է Վարուժան Ավետիսյանի հետ։ Վերջինս հայտնել է, թե իրենք են օդ կրակել՝ ի պաշտպանություն ցուցարարների։ Այնուհետ ակտիվիստները կապվեցին Վարուժան Ավետիսյանի հետ, հեռախոսի բարձրախոսով միացրին։ Ավետիսյանը հայտնեց, թե իրենց վրա որեւէ հարձակում չի եղել։
«Շտապօգնություն» ՓԲԸ-ից մեզ հայտնեցին, որ իրենք ոչ մի վիրավորի չեն տեղափոխել, պարզապես Սարի թաղից կանչ են ունեցել:
Այժմ ցուցարարների հետ զրուցում է փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը։ Նա կոչ է անում հանդարտության, փորձում էր հանգստացնել հավաքվածներին։ Նաեւ նշեց, որ որեւէ հարձակում տեղի չի ունեցել, կրակոցներ չեն եղել, այլ հրավառություն էր։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47