Հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի դատախազություն է ստացվել ՀՀ մշակույթի նախարարի գրությունը Երևանի Արամի փողոցի հուշարձան-շենքին կից տարածքում առանց լիազորված մարմնի համաձայնության իրականացված հողային աշխատանքների հետևանքով հուշարձան-շենքի կայունությունը վնասելու վերաբերյալ:
Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ գրությունն ուղարկվել է ՀՀ ոստիկանաւթյան Երևան քաղաքի վարչություն՝ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հարցը լուծելու նպատակով:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի 26/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեցող «Օլդ սիթի» ՓԲԸ-ն, 2017թ. սեպտեմբերի 20-ին «Շինարարական կապալի պայմանագիր» է կնքել «ԱՎԱԳՅԱՆԲՐԻՋ» ՍՊԸ-ի հետ: Դրա հիման վրա վերջինս 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. մարտ ամիսը Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի 26/1 հասցեում իրականացրել է հողի քանդման, բարձման և տեղափոխման աշխատանքներ՝ թույլ տալով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հուշարձանի պահպանական գոտիների, օգտագործման ռեժիմի պահպանման, ինչպես նաև հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելիս հուշարձանների պահպանության ու անվթարության ապահովման պահանջների խախտումներ:
Կատարված շինարարական աշխատանքների հետևանքով վտանգվել է Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող՝ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա բարեգործական հասարակական կազմակերպությանը պատկանող և տեղական նշանակության հուշարձան համարվող շենքի կայունությունը, և այն վնասվել է:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պատմամշակութային հուշարձան վնասելու հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ ոստիկանաւթյան Երևան քաղաքի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով:
Մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը նախաքննություն կատարելու նպատակով Երևան քաղաքի դատախազի կողմից հոկտեմբերի 19-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01