Եթե տղամարդը ենթարկվում է նիկոտինի ազդեցությանը (կամ ինքն է ծխում, կամ ծխում են նրա ներկայությամբ), նրա երեխաների եւ թոռների մոտ կարող են առաջանալ կոգնիտիվ արատներ եւ խանգարումներ: Այս մասին նշված է PLOS Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ: Հետազոտության հեղինակները՝ Florida State University-ի գիտնականները, հետազոտել են հայր կրծողների սերմնաբջիջներում առանցքային գեների մեջ կատարված փոփոխությունները: Ավելի վաղ ապացուցվել է, որ մայրերի վրա նիկոտինի ազդեցությունը զգալիորեն մեծացնում է հաջորդ սերունդների մոտ վարքագծային խնդիրների՝ ներառյալ հիպերակտիվության եւ ուշադրության դեֆիցիտի համախտանիշի առաջացման հավանականությունը: Նոր հետազոտության շրջանակում գիտնականները արու կրծողներին ենթարկել են նիկոտինի փոքր դոզաների ազդեցության: Այնուհետեւ այս արուներին խաչավորել են էգերի հետ, որոնք երբեք նիկոտինի հետ չեն շփվել: Չնայած արուներն իրենք վարքագծային շեղումներ չեն ցուցադրել, նրանց սերունդը հիպերակտիվ էր, խնդիրներ ուներ՝ կապված հիշողության եւ կոգնիտիվ ունակությունների հետ: Արուների սերմնաբջիջների անալիզը ցույց է տվել, որ փոփոխվել են մեծ թվով գեներ՝ ներառյալ դոֆամինային D2 ռեցեպտորի գենը, որը կարեւոր է ուղեղի զարգացման եւ սովորելու համար: Բացառված չէ, որ հենց ծխախոտն է մեղավոր, որ ժամանակակից աշխարհում այդքան մեծ թվով երեխաներ են տառապում հիպերակտիվությամբ, ուշադրության դեֆիցիտով եւ այլ կոգնիտիվ խանգարումներով:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01