ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակասական գնահատականներ է տվել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկջիի սպանության մասին Սաուդյան Արաբիայի խոստովանությանը: Նա լրագրողի սպանությունն «անընդունելի» է անվանել, սակայն Էր Ռիադի բացատրությունը «վստահության արժանի» համարել, գրում է ՌԻԱ Նովոստիգործակալությունը:
Արիզոնայում ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Էր Ռիադի խոստովանությունը «լավ, առաջին մեծ քայլ» է համարում: Նա նաև «շատ կարևոր» է համարել այն փաստը, որ թագավորությունն արդեն մեղադրանքներ է առաջադրել տվյալ գործով և ձերբակալել կասկածյալներին: Միևնույն ժամանակ, նա լրագրողի սպանությունն «անթույլատրելի» է համարել:
Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ մտադիր է աշխատել Կոնգրեսի հետ լրագրողի սպանությանը հնարավոր պատասխանի ձևակերպման համար:
Միևնույն ժամանակ, նա բացառել է ամերիկյան սպառազինությունների մատակարարման վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հետ կնքած բազմամիլիարդանոց պայմանագրերի չեղարկումը: Բացի այդ, նա Իրանի ազդեցությանը «կարևոր հակակշիռ» է անվանել Էր Ռիադին:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել է, որ լրագրողը մահացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում վեճի ժամանակ: Այս գործով ձերբակալվել է 18 սաուդացի, ինչպես նաև պաշտոններից ազատվել են գահաժառանգ արքայազնի գլխավոր օգնականները, այդ թվում՝ ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ահմեդ Ասիրին:
«Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել այս ողբերգական դեպքի միջազգային հետաքննությանը... Մենք վշտացած ենք այն առնչությամբ, որ լսեցինք պարոն Խաշկջիի մահվան հաստատումը, և խորը ցավակցում ենք նրա ընտանիքին, հարսնացուին ու ընկերներին»,- ասել է ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:
Սարսափելի դեպքին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Անտոնիու Գուտերեշը կոչ է արել մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն անցկացնել սաուդացի լրագրողի սպանության գործով:
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02