Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները մեկնում են մարտական հերթապահության: Ժամեր անց նրանք կլինեն պետական սահմանի դիրքերում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Դիրքեր մեկնելուց առաջ ոստիկաններն աղոթեցին ու երդվեցին անձվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը: Դիրքապահների համար անակնկալ էր պատրաստել ոստիկանության մշակույթի կենտրոնի «Նկարագիր» պարային համույթը:
Հաջորդ օրը դիրքերից վերադարձավ ոստիկանության զորքերի մյուս ստորաբաժանումը:
Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնելով ծառայության համար՝ նշեց, որ վերջերս որոշ զանգվածային լրատվության միջոցներ կեղծ տեղեկություններ էին տարածում, թե, իբր, ոստիկանները չեն ցանկանում մեկնել առաջնագիծ: «Այդ սուտ լուրերի հերքողը դուք եք՝ պետական սահմանին ձեր դժվարին ու անձնվիրաբար ծառայությամբ»,- նշեց Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետի հրամանով ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն, ինչը կկցվի նրանց անձնական գործերին:
Կարճատև արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը, ինչից հետո կրկին կմեկնեն արդեն հարազատ դիրքեր:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01