Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է բելառուս ուսանողներին բանակային ծառայության ուղարկել ամառային արձակուրդների ժամանակ: Ինչպես գրում է БелТА-ն, նման քայլով Լուկաշենկոն ցանկանում է պայքարել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել փորձողների դեմ: Ավելին՝ Լուկաշենկոն պնդել է, որ բանակում չծառայած տղաները կարող են հետագայում դժվարություններ ունենալ անձնական կյանքում: «Այսօր աղջիկը ցանկանում է, որ իր կողքին իսկական տղամարդ լինի, այլ ոչ թե ուղղակի տաբատով քայլող ինչ-որ մեկը: Դրա համար ես հիմա մտածում եմ, թե ինչպես պատրաստել բանակային ծառայության ու իսկական տղամարդ դարձնել այն տղաներին, որոնք ընդունվել են համալսարան: Չէ՞ որ մենք նրանց տարկետում ենք տալիս, իսկ հետո, երբ ավարտում են, չեն ուզում ծառայել, դիմում են տարբեր միջոցների»,- իր մտահոգությամբ է կիսվել Լուկաշենկոն: Նրա համոզմամբ՝ ուսանող երիտասարդներին կարելի է բանակ ուղարկել մի քանի ամսով՝ ամռանը: Այդպիսով` նրանք կկարողանան առաջին համալսարանական կուրսից հետո անցնել զինվորական նախնական պատրաստություն, իսկ երկրորդ կուրսում արդեն զինվորական մասնագիտություն ձեռք բերել: «Համալսարանն ավարտելուց հետո, երբ նա արդեն զգացել է վառոդի հոտը, նա լավ մասնագետ կդառնա: Նա արդեն սպայի կոչում կստանա և մի երեք ամիս էլ համալսարանից հետո կծառայի որպես սպա՝ պատրաստելով երիտասարդների և այլն», - ասել է Բելառուսի նախագահը:
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02