ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, հանրակրթական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարի պաշտոնակատարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանին և հաջողություններ մաղթել նրան իր հետագա գործունեության ընթացքում:
Շարունակելով խոսքը՝ Սուրեն Պապիկյանն ասել է, որ երկիրը թևակոխել է նոր փուլ՝ նոր մարտահրավերներով, ու հավելել, որ բոլոր մարտահրավերները պետք է հաղթահարել համատեղ ուժերով, ինչի համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը ՀՀ Սամանադրության և օրենքների շրջանակներում մեծ պատասխանատվությամբ կատարի իր գործը:
Նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին՝ իր հանդեպ դրսևորած բարձր վստահության համար: Այնուհետև նշել է, որ արդեն ծանոթ է մարզում առկա խնդիրներին, որոնք լուծելի են , և որոնց լուծմանը կարող են հասնել համատեղ աշխատանքով և պատասխանատու գործունեությամբ: Մարզպետ Տ. Սարգսյանը կարևորել է մարզում տուրիզմի, գինեգործության, խաղողագործության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտների զարգացումը: Ավարտելով խոսքը՝ նորանշանակ մարզպետն ասել է, որ եկել է ծառայելու հարազատ մարզին, յուրաքանչյուր քաղաքացու և անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարզը դառնա լավագույններից մեկը:
Սուրեն Պապիկյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ մարզը կենսագործունեության տարբեր ոլորտներում ունի չիրացված պոտենցիալ: Իսկ իրացման համար կարևոր է համայնքների ղեկավարների կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը և նրանց լեգիտիմությունը՝ իրենց համայնքներում անդորր, կարգ ու կանոն, աշխատանքային ճիշտ հարաբերություններ հաստատելու համար: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բոլոր համայնքները պետք է ունենան զարգացման ողջամիտ ծրագրեր, որոնց իրականացման ճանապարհին ՀՀ կառավարությունը կլինի նրանց կողքին: Վերջում Սուրեն Պապիկյանը կրկին աշխատանքային հաջողություններ է մաղթել նորանշանակ մարզպետին, իսկ վայոցձորցիներին՝ սեր ու համերաշխություն, խաղաղություն ու արգասաբեր գործունեություն:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02